ՄԱԿ-ում ծանոթ են այն հաղորդագրություններին, որ ԱՄՆ հատուկ ծառայությունները վերահսկողություն են իրականացրել Նյու Յորքում գտնվող համաշխարհային կազմակերպության կենտրոնակայանի նկատմամբ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Նեսիրկիին:
Ավելի վաղ գերմանական Spiegel-ը՝ հղում անելով ԿՀՎ նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենի փաստաթղթերին, գրել էր, որ 2012-ի ամռանը ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության ներկայացուցիչները ներթափանցել էին ՄԱԿ-ի տեսակոնֆերանսի ներքին համակարգ և կոտրել ծածկագիրը:
«Մենք տեսել ենք այդ հաղորդագրությունները: Ներկայում մեկնաբանություններ չունենք»,- նշել է Նեսիրկին:










































