Այսօր Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը ստորագրեցին «Օհանյան-Հովհաննիսյան-Օսկանյան» դաշինքի հուշագիրը:
Ստորագրումից հետո, լրագրողների հետ զրույցում Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ դաշինքը պատրաստ է համագործակցել ընդդիմադիր դաշտում գործող ուժերի հետ`թե՛ նախընտրական, թե՛ հետընտրական շրջանում: «Ընդդիմադիր ցանկացած ուժի, անխտիր, բոլորի հետ պատրաստ ենք համագործակցել: Պատրաստ ենք ընտրություններից հետո պատրաստ ենք համագործակցել, կառավարություն կազմել ցանկացածի հետ, որպեսզի հնարավորություն լինի Հայաստանում իրականացնել իշխանափոխություն»,- ասաց Օսկանյանը:
Անդրադառնալով Վիկտոր Դալլաքյանի հնչեցրած մեղադրանքներին այն մասին, որ ի հակառակ նախնական պայմանավորվածության ստվերային գործարքներ են ծավալվել, Վարդան Օսկանյանն ասաց`այլոց խոսքերը չի մեկնաբանում: «Սա բանակցությունների արդյունքում ստեղծվելիք դաշինք պետք է լինի, ոչ ոք ոչ մեկին ոչինչ չի կարող պարտադրել: Դա շատ բնական գործընթաց է` սկսում ես մեծ խմբով, հետո փոքրանում է: Մենք այսօր մեզ համար ամբողջությամբ ընդունելի դաշինք ենք ստեղծել, եռյակի ղեկավարները մեծ փորձ ունեն և այն դեռ բաց է: Եթե ընդլայնվի, ավելի լավ, եթե չէ, մենք ամբողջությամբ բավարարված ենք այս կազմով»,- ասաց Վարդան Օսկանյանը: