Թե՛ Apple-ը, թե՛ Google-ն իրենց գաջեթների մրցունակությունը բարձրացնելու համար այնպիսի նոր ֆունկցիաներ են մշակում, որ մրցակիցներին դրանք կրկնելը գրեթե անհնար է դառնում:
Դրանցից մեկն էլ միկրոէկո Passbook համակարգն է, որը մշակվել է Apple-ի կողմից:

Passbook-ը վիրտուալ դրամապանակ է, որում բացի փողերից, հնարավոր է պահել ամեն ինչ՝ կինոյի, ինքնաթիռի տոմսեր, հյուրանոցների վաուչերներ, նվերների, զեղջի քարտեր և շատ այլ բաներ, որոնք շաբաթներով ստիպված ես լինում կրել դրամապանակում:

Օրինակ, եթե դուք պատրաստվում եք ինչ-որ տեղ մեկնել և պետք է հյուրանոց, ավտոմեքենա վարձեք, iPhone-ում ծրագիր եք ներմուծում, որից հետո ընտրում եք համապատասխան առաջարկը և նախoրոք պատվիրում դրանք: Որպեսզի հետագայում դրանք չփնտրեք բոլոր հավելվածներում, կարող եք տեղադրել Passbook-ում, որտեղից էլ հարկ եղած դեպքում կօգտվեք:
Passbook-ում կարող եք նաև կինոյի տոմսերը պահել: Որոշ սրճարաններ և խանութներ իրենց զեղջի, նվեր-քարտերն ուղարկում են այս հավելվածի վրա:








































