Thursday, 25 06 2026
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը

«Ծոմակից հետո Հայաստանում հասարակական կարծիքը չի փոխվել». Սաքունց

Amnesty International-ը Հայաստանում մարդու ազատություններին նվիրված զեկույց է հրապարակել: Ներածությունում մեջբերվում է հատված Հայաստանում Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանի կարծիքից, ըստ որի՝ Հայաստանում խոսքի ազատության իմաստով դեռևս որոշակի սահմանափակումներ կան:

Զեկույցի մի քանի դրույթների շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ: Զեկույցում նշվում է, որ «Հայաստանի կողմից գրավյալ տարածքներ» արտահայտություն անողին սպառնում է «դավաճան» պիտակը: Արթուր Սաքունցի գնահատմամբ՝ անդրադարձը միանգամայն տեղին է և փաստարկված․ «Երբ արտգործնախարար եղած ժամանակ Վարդան Օսկանյանն «օկուպացված տարածքներ» արտահայտությունն արեց, նրա նկատմամբ լրատվական դաշտում իսկական գրոհ սկսվեց, դրանք սպառնալիքներ չե՞ն՝ ըստ Ձեզ»:

Իսկ ինչ վերաբերում է սեռական այլ կողմնորոշում ունեցող անձանց նկատմամբ ագրեսիվ վերաբերմունքին և ԼԳՏԲ կազմակերպության ներկայացուցիչների նկատմամբ հալածանքին, ապա մեր զրուցակիցը մեջբերեց DIY ակումբի օրինակը․ «Ակումբը հրկիզվեց, Parada ֆիլմի ցուցադրման դեմ բողոքի ակցիաները, երթի մասնակցիների նկատմամբ ոտնձգություները, ավելին՝ բռնություններ կատարողների նկատմամբ հովանավորությունն իշխանությունների կողմից ուղղակիորեն ցույց է տալիս այլ պատկեր, մանավանդ երբ որ արդեն միջնորդում էին գրավը՝ որպես խափանման միջոց փոխելուն։ Հետագայում էլ՝ հրապարակային իրենց դրական դիրքորոշումներն էին արտահայտում հրկիզողների և պայթեցնողների վերաբերյալ: Բռնության կոչեր կատարողների և բռնություն իրականացնողների գործողություններին իրավական գնահատական չտալը, պատասխանատվության չենթարկելը ես միանշանակ գնահատում եմ որպես այլ սեռային կողմնորշման մարդկանց նկատմամբ ատելության առկայություն և հովանավորում իշխանության ներկայացուցիչների կողմից»:

Դիտարկմանը, թե եթե ոչ իշխանությունների, ապա հասարակության մակարդակով գոնե փոփոխություն եղե՞լ է, թե՞ ոչ, մեր զրուցակիցը պատասխանեց. «Այն, որ Ծոմակը ստիպված է ՀՀ սահմանները թողնել, ամենևին չի խոսում սեռական կողմնորոշման մասին մարդկանց մտածողության փոփոխության մասին. այս երկրում չեն ապահովում նման մարդկանց ֆիզիկական գոյությունը, ավելին՝ իշխանությունը, այսինքն Հայաստանը, վերցնելով պարտավորություններ թե՛ մարդու իրավունքների բնագավառում, թե՛ սեռային կողմնորոշման, թե՛ կրոնական պատկանելության, թե՛ քաղաքացիների պաշտպանության բնագավառում, պատշաճ չի իրազեկում հանրությանը վերցրած պարտավորությունների բովանդակության նշանակության մասին: Նույնիսկ գենդերային հավասարության մասին օրենքը երբ ընդունում էին, մեխանիկորեն քվեարկելով՝ բովանդակային պատասխանատվություն չեն կրում դրա համար, և մեղադրանքի ալիքը իրենց կողմից վերահսկվող ԶԼՄ-ներով պարբերաբար հնչում է այն կազմակերպությունների և անհատների նկատմամբ, որոնք սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների շահերի պաշտպանությամբ են զբաղվում»:

Անդրադառնալով զեկույցում տեղ գտած այն կարծիքին, թե Հայաստանում մամուլն էլ այդքան ազատ չէ, և որոշ հարցերի շուրջ, այնուամենայնիվ, կա խոսքի ազատության սահմանափակում և տաբու, Արթուր Սաքունցն ասաց. «Համացանցն, իհարկե, դեռևս այն բանագավառն է, որի նկատմամբ գրաքննություն չկա, գրաքննությունն ավելի շատ կա Հանրային հեռուստաընկերության առջև, որ մեր վճարած հարկերի հաշվին է գործում, բայց ըստ էության՝ իր գործունեությունը չի կազմակերպում հանրային պահանջարկներից, և նա ավելի շատ մնացել է պետական հեռուստաընկերություն, որը սպասարակում է քաղաքական իշխանության շահերը: Տպագիր թե առցանց՝ ԶԼՄ-ների եկամտի հիմնական աղբյուրը պետք է դառնա գովազդը, բայց շուկան դա նույնպես մոնոպոլիզացրել է, լրատվական միջոցները կախված են այս կամ այն քաղաքական ուժերից, օլիգարխից, և մամուլի ազատություն, ըստ էության, գոյություն չունի՝ բացառությամբ մի քանի լրատվական միջոցների, որոնք այնուամենայնիվ չէին կարող ապահովել ամբողջ տեղեկատվական պահանջարկը հանրապետության տարածքում, որովհետև ինտերնետային լրատվությունից օգտվողների քանակը սահմանափակ է:

Նույնիսկ «Ազատություն»-ը թվում էր, թե պետք է բոլորին հասանելի լինի, բայց այդպես չէ, իսկ տպագիր մամուլի տպաքանակը՝ սահմանափակ, որ մի քանի թերթ կարդաս, իմանաս իրականությունը որն է»:

Սաքունցի խոսքերով՝ խնդրահարույց է նաև լրատվական միջոցների քաղաքականությունը, լրագրողների կողմից էթիկայի նորմերի պահպանումը. «Որպես լրատվական քաղաքականության կարևոր սկզբունք՝ շատ լրատվական միջոցներ չեն պահպանում բազմազանությունը, վտանգավորը ոչ թե սուտն է, այլ կիսաճշմարտությունը»:

Մեր այն հարցին, որ եթե համեմատենք մամուլի ազատությունը Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք, արդյո՞ք հիմա այն ավելի ազատ չէ, չէ՞ որ Քոչարյանի օրոք Մարտի մեկին խլացվեց հենց նույն «Ազատություն» ռադիոկայանը, Սաքունցը պատասխանեց. «Սերժ Սարգսյանը Մարտի մեկին վարչապետ էր, որևէ բան արե՞ց։ Այսինքն այն գործիքը, որ կիրառվել է Ռոբերտ Քոչարյանի օրոք, Սերժ Սարգսյանի կողմից չի պատժվել, այդ իսկ պատճառով վստահություն չունեմ, որ այդ գործիքը չի կիրառվի նորից։ Եկա՞վ ասեց՝ այդ ի՞նչ ես անում, Ռոբերտ Քոչարյան»:

Ամփոփելով Amnesty International-ի զեկույցի մասին իր կարծիքը՝ Արթուր Սաքունցն ընդգծեց, որ այն օբյեկտիվ է, հաստատում է այն իրավիճակը, որը կա Հայաստանում՝ մարդու իրավունքների բնագավառում. «Ես չգիտեմ, թե իշխանությունն ինչքանով խորմուխ կլինի զեկույցում արձանագրված խնդիրների լուծմանը, բայց այս պահին արդեն իսկ ասում եմ՝ մարդու իրավունքների ռազմավարության գործողությունների ցանկում մեր առաջարկների վերաբերյալ իրենց դրքորոշումն արդեն իսկ ցույց է տալիս, որ իշխանություններն իրավիճակ փոխելու կամք չունեն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում