«Աշխարհի յոթ հրաշալիքները»՝ Քեյթ Մոսը, Նաոմի Քեմբլը, Լինդա Էվանգելիստան, Քրիստի Թերլինգթոնը, Դարյա Վերբովան, Ամբեր Վալետան և Ստեֆանի Սեյմուրը ոչ միայն լուսանկարվում են, այլև հիշում են իրենց կարիերաների առաջին քայլերը:

Քեյթ Մոսը պատմել է, որ կարիերայի սկզբում իրեն վախեցնում էին Էվանգելիստա, Քեմբլ և Թերլինգթոն ազգանունները:

Նաոմի Քեմբլը խոստովանել է, որ այժմ մոդելները բոլորովին այլ պայմաններում են գտնվում, քան այն ժամանակ, երբ նա իր կարիերան նոր էր սկսում: Մոդելի կարծիքով՝ իր բախտը շատ է բերել:

Քրիստի Թերլինգթոնը պատմել է, որ 13 տարեկան հասակում մոր հետ սառեցված յոգուրտ ուտելու համար Մայամի էր գնում, իսկ 14 տարեկանում արդեն ծանոթացել է Ford Models-ում աշխատող պրոումոթերի հետ:

Լինդա Էվանգելիստան պատմել է, որ իր հայրենի քաղաքում մոդելային կուրսերի է հաճախել: Մի անգամ նրան ընտրել են Ճապոնիայում աշխատելու համար, որտեղ էլ նրա հետ դժբախտություն է պատահել. նրան առաջարկել են հանվել և մերկ լուսանկարվել:

Դարյա Վերբովան մինչև այժմ զարմանում է, որ իրեն գեղեցիկ են համարում:

Ամբեր Վալետան պատմել է, որ երբ 18 տարեկան է եղել, մոդելային բիզնեսում ոչ ոք կարճ սանրվածք չի ունեցել: Այդ պատճառով էլ նա որոշել է կտրել մազերը, և նրա կյանքը մի գիշերվա մեջ փոխվել է:

Ստեֆանի Սեյմուրը խոստովանել է, որ ամեն անգամ նկարահանման հրապարակ դուրս գալիս ահավոր ամաչել և անհանգստացել է:










































