Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել Հայկական վերածնունդ կուսակցության համագումարը: Կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանից հետո ելույթ է ունեցել նաև ԱԺ պատգամավոր Հեղինե Բիշարյանը:
«Ընդհանրապես դժվար է ուսուցչից հետո աշակերտը խոսի, իմ քաղաքական ուսուցիչը և առաջնորդը եղել և մնում է Արթուր Բաղդասարյանը:
Կոշտուկների նման կփշրվեն այն մարդիկ, որոնք եկել են «Հայկական վերածննդի» պտուղներից ինչ-որ բան գողանալու, թույլ չենք տալու դա: «Հայկական վերածնունդն» իմ զավակն է, ես եմ նրա տերը: Թույլ չեմ տա որևէ մեկին ամեն օր կեղծող գարշահոտ ունեցող իրենց գաղափարներով և նպատակներով նախընտրական շրջանում պատվեր իջեցված ծրագրով խոսել «Հայկական վերածննդի» մասին, կոչնչացնեմ ես նրանց, ով ուզում է լինի, ես իմ մատներով կհանեմ նրանց աչքերը»,-նշել է Բիշարյանը: