Իրանը կարող է դադարեցնել Ուրմիա լճի շուրջ ամբարտակների կառուցումը՝ լճի ջրային պաշարները վերականգնելու համար: Այս մասին հաղորդում է ISNA գործակալությունը՝ վկայակոչելով երկրի էներգետիկայի նախարար Համիդ Չիտչիանին:
«Հնարավոր է, որ Իրանի կառավարությունը նույնիսկ չշարունակի կիսակառույց ամբարտակների կառուցումը»,- ասել է նախարարը:
Նախարարի խոսքերով՝ կառավարությունը պետք է վերանայի տարածաշրջանում հիդրոէլեկտրակայաններ կառուցելու ծրագրերը:
Ուրմիա լճի շուրջ կառուցվել և տվյալ պահին կառուցվում է մոտ 80 ամբարտակ:
Ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռուհանին ստեղծել էր հատուկ աշխատանքային խումբ, որը պետք է զբաղվեր Ուրմիա լճի հիմնախնդրով:








































