Nissan Patrol ամենագնացը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում: Այս մասին հաղորդում է Worldcarfans.com-ը:
ԱՄԷ-ի Շարջա քաղաքի օդանավակայանում 5.6 լիտր տարողությամբ V8 շարժիչով և 400 ձիաուժ հզորությամբ ավտոմեքենան հաջողությամբ 50 մետր քարշ է տվել 170.9 տոննա քաշով ինքնաթիռը, ինչն անհրաժեշտ էր ռեկորդ գրանցելու համար:








































