Սիրիայի իշխանությունները թույլ կտան ՄԱԿ-ի տեսուչներին այցելել այն գոտի, որտեղ ենթադրաբար տեղի է ունեցել քիմիական զենքի կիրառմամբ հարձակում: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը:
Շաբաթ օրը նա զրուցել է իր սիրիացի գործընկերոջ՝ Վալիդ Մուալեմի հետ: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Իրանի ԱԳ նախարարի խոսքերով՝ Վալիդ Մուալեմը հայտարարել է, որ «սիրիական կառավարությունը կհամագործակցի ՄԱԿ-ի առաքելության տեսուչների հետ՝ պայմաններ ստեղծելու համար այցելել գոտի, որտեղ ահաբեկչական խմբավորումները քիմիական զենքի կիրառմամբ հարված են հասցրել»:
Ներկայում Դամասկոսը այդ այցը քննարկում է ՄԱԿ-ի առաքելության հետ՝ հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գերատեսչության ղեկավարը:









































