Այսօր՝ օգոստոսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Վաղարշապատի շրջանի Խորոնք-Արտիմետ գյուղամիջյան ճանապարհի 1-ին կմ հատվածում ГАЗ-24 մակնիշի 33 OV 676 համարանիշի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտի մեջ:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխել են Վաղարշապատի բժշկական կենտրոն:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի, նույն վաշտի հետաքննիչ Մհեր Հակոբյանի գլխավորությամբ:
Մանրամասները՝ shamshyan.com-ում