Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի 6-րդ տուրի շրջանակներում Մոսկվայի «Դինամո»-ն սեփական հարկի տակ ընդունել էր «Զենիթ»-ին: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: «Զենիթ»-ին պարտությունից փրկել է Ալեքսանդր Կերժակովի հեղինակած գոլը:
«Դինամո»-ի մեկնարկային կազմում խաղադաշտ է դուրս եկել նաև Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին:
«Դինամո» – «Զենիթ»՝ 1:1
1:0 Ջուջակ (64’), 1:1 Կերժակով (90+3’)








































