Saturday, 20 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Ինչպես զրկել իշխանությանը մանևրելու հնարավորությունից

«Մենք չենք վճարելու 150 դրամ» նախաձեռնության հաղթանակը իշխանական քարոզչության միջոցներով սկսեց շրջանառվել որպես իշխանության հանդուրժողության և լայնախոհության վկայություն:

Այդ մասին սկսեցին խոսել հեռուստաընկերությունների մեկնաբանները, իշխանական պատգամավորները, իշխանության ապոլոգետիկայով զբաղված փորձագետները: Այդ մոտեցումը լայնորեն սկսեց տարածվել: Իրականում, սակայն, այստեղ ամեն ինչ չէ, որ այդպես միարժեք է:

Երբ խնդիրը դիտարկում ենք ներհայաստանյան առկա իրողությունների համատեքստում, ապա բնական է, որ քաղաքացիների շահին ընդառաջ ամեն մի քայլ, որ անում է իշխանությունը, դիտվում է իբրև հանդուրժողության և լայնախոհության դրսևորում: Եթե իշխանությունը, ի հեճուկս քաղաքացիների քվեի ու կամարտահայտման, կեղծում է ընտրությունն ու մենաշնորհում պետական կառավարման և տնտեսվարման լծակները, ապա դրանից հետո քաղաքացիներին և ընդդիմադիր ուժերին արված ամեն մի ժեստ կարելի է ընկալել որպես հանդուրժողություն և լայնախոհություն:

Բայց, եթե մի քիչ էլ լայնախոհությամբ նայենք այդ իրավիճակին, մի քիչ լայն հայացք նետենք դրան, ապա իրականում հանդուրժողություն և լայնախոհություն ասվածը համանման դեպքերում ընդամենը քարոզչական խայծ է, որ նետվում է գուցե հասարակությանը և միջազգային հանրությանը:

Վերջիվերջո, ի՞նչ հանդուրժողության և լայնախոհության մասին է խոսքը, եթե ասենք իր իրավունքների համար պայքարելը Հայաստանի Հանրապետության քաղաքացու սահմանադրական իրավունքն է: Հետևաբար, արգելելով հրապարակում հանրահավաք անցկացնելը կամ որևէ այլ քաղաքական ակցիա անելը` իշխանությունը խախտում է քաղաքացու սահմանադրական իրավունքը: Դա էլ նշանակում է, որ ընդառաջելով քաղաքացիների պահանջին` իշխանությունն ընդամենը անում է այն, ինչ պարտավոր է անել` ականջալուր լինել քաղաքացու պահանջներին:

Այսինքն` իշխանությունն իրականում իր գործն է անում, անում է այն, ինչ պարտավոր է անել, ինչը չանելու համար նույնիսկ պարտավոր է պատասխանատվության ենթարկվել, եթե երկրում լինի ազատ և անկախ դատական համակարգ: Ուրեմն, խոսք կարող է լինել ոչ թե իշխանության հանդուրժողության և լայնախոհության, այլ Հայաստանի քաղաքացու սահմանադրական իրավունքի իրացման պարզ իրողության մասին: Իսկ դրանից բացի, հենց այդ հանդուրժողության և լայնախոհության «լույսի» ներքո պետք է խոսք գնա, թե ինչո՞ւ է իշխանությունը մնացյալ դեպքերում խոչընդոտում հասարակության սահմանադրական իրավունքի իրականացումը:

Իշխող համակարգի հանդուրժողությունն ու լայնախոհությունը լայնորեն գովազդող իշխանական հեռուստաընկերություններն ու մամուլը թերևս ճիշտ, և հասարակական ու պետական շահի տեսանկյունից արդյունավետ գործ կանեն, եթե հենց այդ հարցը, այսինքն` քաղաքացու իրավունքների և ազատությունների սահմանադրական նորմերը ոտնահարելու խնդիրը արծարծեն իրենց եթերներում և էջերում: Ընդհանրապես, Հայաստանում առկա է պատկերացումների ճգնաժամ, որը մեր ճգնաժամային ժամանակաշրջանում կարելի է համարել նույնիսկ ելակետային:

Բանն այն է, որ մեր շատ խնդիրներ գալիս են հենց պատկերացումների ճգնաժամից, երբ տեղի է ունենում ինչ-ինչ հասկացությունների շահարկում, քանի որ հստակ չեն այդ հասկացությունների վերաբերյալ հանրային պատկերացումները: Օրինակը հենց այդ է, երբ քաղաքացու սահմանադրական իրավունքը իրացնելը երաշխավորելու իշխանական պարտավորությունը ներկայացվում է իբրև լայնախոհություն ու հանդուրժողություն` հույսը դնելով հենց պատկերացումների աղավաղվածության վրա, դրանով քարոզչական դիվիդենտներ ակնկալելով: Պատկերացումների հարցում առկա այդ խառնաշփոթն իրականում լուրջ խնդիր է Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացման և զարգացման կարևոր գործի համար:

Երբ չկա սեփական իրավունքների հստակ գիտակցում, այսինքն` երբ մարդիկ իշխանության գործողությունները դիտարկում են բարի և չարի պրիզմայով, մեղմի և կոշտի պրիզմայով, երբ փորձում են, օրինակ, համեմատել, թե Ռոբերտ Քոչարյանը սա արեց, իսկ ասենք` Սերժ Սարգսյանն այդպիսի բան չի անի, կամ այդօրինակ այլ դիտարկումներ, հասարակությունը միշտ էլ դառնում է իշխանական քարոզչական մանիպուլյացիաների զոհ:

Իրականում, մեծ հաշվով, երկրի զարգացման հեռանկարի և երկրում ժողովրդի իշխանության հաստատման տեսանկյունից էական չէ, որ այս մի իշխանավորը բռնի ուժով է զսպում քաղաքացու սահմանադրական իրավունքի իրացումը, իսկ մյուսը դա անում է քարոզչական մանիպուլյացիաների միջոցով: Հասարակությունը պետք է սովորի հասարակական-քաղաքական կյանքի իրադարձություններն անցկացնել բացառապես Սահմանադրության և օրենքների պրիզմայով, ու այդժամ արդեն իշխանության քարոզչական մանևրների հնարավորությունն էապես կնվազի և չար ու բարի թագավոր խաղալու և իր քայլերը հասարակությանն ու ընդդիմությանն արված լավություն ներկայացնելու փոխարեն, ստիպված կլինի խոստովանել, որ իր կատարածն ընդամենը Սահմանադրության և օրենքի պարզ պահանջ է:

Այստեղ, իհարկե, հարկ է ճշտել կամ հստակեցնել, որ խոսքը հասարակության այն հատվածի մասին է, որը իրադարձություններին հետևում է կողքից, այսինքն` տանը, հեռուստացույցով կամ իշխանական մամուլի էջերից: Ակտիվ հասարակությունը Հայաստանում վաղուց է հասարակական-քաղաքական զարգացումները հենց այդ` Սահմանադրության ու իրավունքի պրիզմայով նայում: Բայց բանն այն է, որ քիչ թիվ չի կազմում հանրության այն մասը, որ իրադարձությունների ակտիվ մասնակից չէ և հետևում է կողքից: Եվ եթե այդ հանրությունը ենթարկվի քարոզչական մանիպուլյացիաների, ապա կարող է ծանրակշիռ գործիք դառնալ իշխանության ձեռքին:

Ահա այդ իսկ պատճառով շատ կարևոր է, որ հասարակության այդ մասի գիտակցությանը հասցվի, որ այն, ինչ այսօր ներկայացվում է որպես իշխանության հանդուրժողություն և լայնախոհություն, ընդամենը օրենքի պահանջ է, որի կատարումը առանձնակի խրախուսանք չի պահանջում, իսկ ահա չկատարումը պահանջում է պատասխանատվություն նույն օրենքի առաջ:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում