Saturday, 06 06 2026
Նոր թվային լուծում` տրանսպորտային համակարգում
17:20
Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
Ռուս միլիարդատերերի ընդհանուր կարողությունը աճել է 22 մլրդով
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:50
Վեց երկիր վտանգի տակ է «Դատաստանի օրվա սառցադաշտի» հալման պատճառով. Daily Express
​«Գող Բջե»-ն հրահանգել է «Տեցիկ»-ին պատժել «Գոջո»-ին. քրեական հեղինակությունները ձերբակալվել են
16:30
Գերմանիայում աղքատության մակարդակը հասել է 16,1%-ի
Նվերներ՝ 18 տարեկանը լրացած ընտրողների համար
16:10
Միջաստղային գիսաստղում «այլմոլորակային ազդանշաններ» չեն հայտնաբերվել
Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր
15:50
Մերիլին Մոնրոյի իրերը վաճառվել են ավելի քան 2,5 մլն դոլարով
Այսօր մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է. ԿԳՄՍ նախարարը ծաղիկներ է խոնարհել նրա շիրիմին
15:30
Աճուրդում կներկայացվեն կայսերական ընտանիքի եզակի զարդեր
Որոշ ողորմելիներ մնացել են դիփֆեյքի և լռության օրվա խախտման հույսին. Վահագն Ալեքսանյան
15:10
«Աշխարհի վերջի» սառցադաշտի հալոցքը կարող է վտանգել 6 երկիր
ԵԱՏՄ-ում Հայաստանը քաղաքակրթական «դիսոնասն» է ստեղծում
14:50
Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել
Հակակոռուպցիոն կոմիտեն զգոնության կոչ է անում և հորդորում մերժել ընտրակաշառքի արատավոր երևույթը
Փրկե՛ք Լիբանանը Ձեր իրական թշնամուց, պարո՛ն նախագահ. Արաղչի
Որքան է Հայաստանում ընտրողների թիվը
14:10
Նավթի գները նվազել են – 05/06/26
Տեղեկություններ կան, որ հանձնարարվել է արգելել միայն ընտրելու համար ՀՀ եկած և ՌԴ կրկին վերադարձող զորակոչային տարիքի տղամարդկանց ելքը
Տանգոն երկուսով են պարում․ Պեսկովը՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին
«Ես նախագահ գուզեմ, ընկեր Նախշքարյան ջան»․ ՀԿԿ հերթական բացահայտումը
13:30
Ընտրական ճգնաժամ` Սեուլում. բողոքի ցույցեր քվեաթերթիկների պակասի պատճառով
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
13:10
Իրանը հարվածել է Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին
Ֆեստիվառը վերադառնում է
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են. ՔԿ
ՍԱՏՄ-ն իրազեկում է տնտեսվարողներին

«Իբրահիմբեկովին ՌԴ քաղաքացիությունից զրկելու գործընթացն ուշանում է, որպեսզի Բաքվի վրա որոշակիորեն ճնշում գործադրեն»

Ադրբեջանի ներքաղաքական վերջին զարգացումների, նախագահական ընտրարշավին ընդդիմության միացյալ թեկնածուի չմասնակցելու և նախըտրական գործընթացների վրա դրա ազդեցության մասին խոսելիս ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը լրագրողներին տեղեկացրեց, որ հոկտեմբերին կայանալիք ընտրություններին արդեն 12 թեկնածու կա գրանցված, այդ թվում` գործող նախագահ Իլհամ Ալիևը:

«Հիմնական ինտրիգը մտցնում է Ադրբեջանի դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդը, որը ստեղծվել է մարտի վերջին և միաձայն որոշում է ընդունել միասնական թեկնածու առաջադրել հայտնի կինոռեժիսոր Ռուստամ Իբրահիմբեկովին: Սակայն խնդիրները հետագայում ի հայտ եկան, որովհետև պարզվեց, որ Իբրահիմբեկովը երկքաղաքացի է` ունի Ադրբեջանի և ՌԴ քաղաքացիություն: Ըստ Ադրբեջանի Սահմանադրության` այս հանգամանքը թույլ չի տա նրան մասնակցել ընտրություններին»,- նշեց Սարգիս Ասատրյանը:

Նրա խոսքով` արդեն երկու ամիս է ընթանում է ՌԴ քաղաքացիությունից Իբրահիմբեկովի հրաժարման գործընթացը, ինչը նույնպես շատ հարցեր է առաջադրում, որովհետև լուրեր են տարածվում, որ նա վախենում է գնալ Բաքու: Մյուս կողմից` լուրեր են պտտվում, որ ուշացնում են ՌԴ քաղաքացիությունից զրկելու գործընթացը, որպեսզի Բաքվի վրա որոշակիորեն ճնշում գործադրեն:

«Վերջերս սենսացիոն նորություն տարածվեց նույն ադրբեջանական մամուլում, ըստ որի` Ռուսաստանի միգրացիոն ծառայությունը հայտարարություն է տարածել, որ Իբրահիմբեկովը օգոստոսի կեսերին է դիմել ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու համար, այսինքն` նա դիմումը ներկայացրել է շատ ավելի ուշ, իսկ մենք գիտենք, որ փաստաթղթերի ընդունման գործընթացն ունի հստակ ժամկետներ, որը մոտենում է սպառվելուն»,- նշեց ադրբեջանագետը:

Նրա կարծիքով` փաստ է, որ այս խոսակցությունները տարաձայնություններ են առաջացնում հիմնական ընդդիմադիր ուժի շրջանում: Եթե այսօր ներքաղաքական դաշտում ինչ-որ մեկը կարող է դիմադրություն ցույց տալ գործող վարչակարգին, ապա դա Ազգային խորհուրդն էր, որն իր մեջ ներառել էր մի շարք ավանդական ընդդիմադիր կուսակցությունների:

«Արդեն խոսակցություններ են գնում, որ «Մուսավաթ» կուսակցությունը կփորձի նախագահի թեկնածու առաջադրել Իսա Ղամբարին: Սա նշանակում է, որ եթե այդ ուժերից մեկն առաջադրի իր թեկնածուին, ապա ընդդիմության ձայները կմասնատվեն»,- ասաց Սարգիս Ասատրյանը:

Ադրբեջանագետի կարծիքով` բացի Իլհամ Ալիևից, այնպիսի լուրջ ուժ, որ կարող է առանձին դիմադրություն ցույց տալ` չկա:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում