«Միլան»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կարծում է, որ մոտ ապագայում հարձակվող Մարիո Բալոտելին կարող է ստանալ թիմի ավագի թևկապը:
«Մարիոն մեկ մրցաշրջանի ընթացքում կարող է 30 գնդակ ուղարկել մրցակցի դարպասը, սակայն ես կնախընտրեի, որ գոլեր հեղինակեին նաև այլ հարձակվողները: Նա ունի բոլոր անհրաժեշտ որակներն աշխարհի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու համար: Բացի այդ, Բալոտելին առաջատարի որակներ ունի: Ապագայում նա կարող է կրել «Միլան»-ի ավագի թևկապը»,- մասնագետին մեջբերում է Football Italia-ն:
Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում Մարիոն «Միլան»-ի կազմում անցկացրած 13 խաղերում դարձել է 12 գոլի հեղինակ:







































