Monday, 13 05 2024
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին
17:44
Հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Հունաստանի վարչապետը
Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից
Իվանիշվիլիի համալսարանի ուսանողները միացել են բողոքի ցույցերին
17:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
17:30
Բլինքենն ու Իսրայելի ՊՆ նախարարը քննարկել են իրավիճակը Ռաֆահում
Գազայում զոհերի թիվը հատել է 35.000-ը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թող սրբազանն ինքը պատմի, թե ինչպես չի վերընտրվել Կանադայի թեմի առաջնորդ. ինչը շատ հազվադեպ երևույթ է
Բանկերի հասանելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար բանկերի օրակարգում է
Բագրատ Գալստանյանը Գրողների միությունում է
Բուժաշխատողների համար կսահմանվի պարտադիր դասընթացների ցանկ՝ կոնկրետ իրավիճակով պայմանավորված
Նախարարը ներկայացրել է անապատացման ու երաշտի կանխարգելմանն ուղղված Հայաստանի ձեռնարկած քայլերը
16:50
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 143-ի
Արգենտինան տեսնում է ՀՀ ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում. Արգենտինայի դեսպանը՝ ՀՀ ԱԺ նախագահին
2024-ի անցած 4 ամիսների ընթացքում ՀՀ-ում ցածր գնաճային միջավայրը պահպանվել է. ԿԲ նախագահ
16:45
Ուկրաինայի ԶՈւ-ն հայտնել է Խարկովի ուղղությամբ մարտերում Ռուսաստանի հաջողությունների մասին
16:30
Կատալոնիայի խորհրդարանական ընտրություններում անջատողականները կորցրել են մեծամասնությունը
16:15
Լեհաստանը կավելացնի Բելառուսի սահմանի անվտանգության միջոցները
Շոյգուն խանգարու՞մ էր Ռուսաստանի նորացմանը
15:58
Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 41-ի
Վրաստանը ցույց տվեց աշխարհին, որ թույլ չի տա իշխանություններին ընդունել ռուսական օրենքը
Սրբազանի հետ, սուրճ էլ եմ խմել, հաց էլ եմ կերել, վերջերս շփումներ չունեմ. անհաջող մեկնարկ է արել
ՔՊ պատգամավորը՝ Նիկոլ Փաշինյանին անվստահության հայտնելու գործընթացի մասին
Պարեկին մեղադրանք է ներկայացվել Հնդկաստանի քաղաքացուց կաշառք ստանալու համար. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

Քոչարյանը պետք է հարցաքննվի (տեսագրություն)

Realpolitik-ի զրուցակիցն է ԱԺ նախկին պատգամավոր, ՀԱԿ անդամ Մյասնիկ Մալխասյանը:


– Պարոն Մալխասյան, ինչպե՞ս եք գնահատում երկրում ստեղծված նոր իրավիճակը և երկու սուբյեկտների` իշխանության և ընդդիմության հարաբերությունները: Ձեր գնահատմամբ, որքանո՞վ է անկեղծ իշխանությունների մղումը այդ հարաբերությունների ռեժիմը պահպանելու և էլ ավելի խորացնելու առումով:


– Այսօր երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը երկու բևեռների` իշխանության և ՀԱԿ-ի միջև, շատ կարևոր պրոցես է, և շատ հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում: Պետք է նշեմ, որ այսօրվա քաղաքական օրակարգը ձևավորում է Հայ ազգային կոնգրեսը, Կոնգրեսն է այսօր երկրում կայունության հիմնական երաշխավորը, որ իր առաջնորդի գլխավորությամբ կարողացել է հետևողականորեն` այս քաղաքական պայքարի շնորհիվ, երեք տարիների անաչառ պայքարի շնորհիվ երկիրը բերել հասցնել այսօրվան, և թունելի վերջում լույս է նշմարվում: Բայց հիմնական խնդիրը մնում է Մարտի 1-ի իրադարձությունները, և այդ պայքարի արդյունքը եղավ այն, որ իշխանությունները խոստովանեցին, որ Մարտի 1-ի էջը փակված չէ: Մինչ այդ տարբեր տրամաչափի իշխանական գործիչներ այն փակված էին համարում:


– Դուք գտնում եք, որ իշխանություններն, այնուամենայնիվ, անկե՞ղծ են իրենց մղումների մեջ, ինչպես Սերժ Սարգսյանն էր հայտարարել իր հանձնարարականում` Մարտի 1-ի դեպքերը բացահայտել և դրան  նոր թափ հաղորդել:


– Ես այն կարծիքին չեմ, որ իշխանությունները անկեղծ են իրենց գործողությունների մեջ: Իշխանությունները իրենց գործողությունները կատարում են հասարակության ճնշման ներքո: Քանի որ Մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված Հայ ազգային կոնգրեսը, մեր հասարակության այն ակտիվ հատվածը, որը կարողացավ հետևողականորեն պայքարել այս երեք տարիների ընթացքում, ինչպես նաև քաղբանտարկյալների դատավարությունների պրոցեսները և քաղբանտարկյալների խիզախ պահվածքը, որոնք չդավաճանեցին իրենց սկզբունքները, հավատարիմ մնացին այն ժողովրդին, որն օր ու գիշեր փողոցում պայքարեց և հավատարիմ մնաց Հայ ազգային կոնգրեսի բռնած քաղաքական կուրսին, որը հասցրեց նրան, որ այն դատավարական պրոցեսները, որ հիմա եվրադատարանում ընթանում են, ստիպում են իշխանություններին, որ նրանք գնան այս քայլերին, որ փորձեն ավելի մեղմ վիճակով դուրս գալ, որովհետև Եվրադատարանի որոշումները կարող են ավելի ծանր վիճակի մեջ դնել իշխանություններին:


– Դուք նշեցիք, որ Հայ ազգային կոնգրեսը երկրում կայունության երաշխավորն է, տեսակետ կա, որ պետք է նաև մարտավարական գործողությունների վերանայում կատարել և մաքսիմալ փորձել ավելի ակտիվ գործողությունների անցնել, որպեսզի հնարավոր լինի ավելի արագ հասնել ցանկալի փոփոխությունների: Դուք  ավելի պասիվ գործողությունների կողմնակի՞ց եք, թե՞ ավելի ակտիվ և ինչո՞ւ:


– Այնպես չէ,  որ մարտավարական փոփոխությունների հրատապ անհրաժեշտություն կա: Բնականաբար, Հայ ազգային կոնգրեսը իր գործողությունները և մարտավարությունը որոշում է իրավիճակից ելնելով, եթե զգա դրա անհրաժեշտությունը կա, հաշվի առնելով ժողովրդի կողմից եղած առաջարկությունների իմպուլսը` նաև կանի դա: Սակայն հաշվի առնելով մեր երկրի իրավիճակը և այդ իրավիճակից դուրս բերելու ճանապարհը, կարծում եմ, Հայ ազգային կոնգրեսի այսօրվա որդեգրած քաղաքականությունն է, և ես համոզված եմ, որ այս ամենը տալու է իր արդյունքները, իր պտուղները, և դա չի ուշանալու:


-Պարոն Մալխասյան ժամանակին իշխանությունն էր վկայաբերում ղարաբաղյան հակամարտության գործոնը և նշում էր,որ արմատական ընդդիմությունը ի դեմս ՀԱԿ-ի պետք է իր գործողությունները պայմանավորի այն բարդ աշխարհաքաղաքական իրավիճակով,որում գտնվում է Հայաստանը:Վերջին հանրահավաքներում արդեն Հայ ազգային կոնգրեսը սկսեց վկայաբերել ղարաբաղյան գործոնը որպես նաև իր գործողությունների հիմնական պատճառ:Չեք կարծում որ այս մոտեցումը նաև հասարակական հիասթափության և հասարակության չարդարացված սպասումների պատճառ դառնալ:


-Ես չեմ կարծում,որ կարող է մարտավարությունը հասարակական հիասթափություն առաջացնել,բացի այդ ոչ թե վերջին հանրահավաքներում է Հայ ազգային կոնգրեսը որդեգրել այդ քաղաքականությունը հաշվի առնելով  զարգացումները Ղարաբաղի հարցում,այլ  դեռևս 2008 թվականի սեպտեմբերին որոշ դադար վերցվեց,այն ժամանակ նույնպես ղարաբաղյան ճակատում նույնպես վտանգավոր զարգացումներ էին սպասվում և ՀՀ առաջին նախագահն չի կարող հաշվի չառնել այդ հանգամանքը,որովհետև նա մեր երկրի հիմնադիր նախագահն է և Ղարաբաղյան հարցում այդ նվաճումներն ու ձեռքբերումները իր իշխանության տարիներին է եղել և  նրա կշռադատված,հաշվարկած քաղաքական արդյունքի շնորհիվ:Ես առիթ եմ ունեցել ասելու,որ դա պայմանավորված չէ եղել միայն նրանով,որ մենք ազատամարտիկներս,զինծառայողները ռազմի դաշտ ենք գնացել,պայքարել ենք  մեր ինտուզիազմի արդյունք է,բայց մեր հաղթանակները քաղաքական դիվանագիտության արդյունքում են ամրագրվել և այսօր մենք այդ տարիների ձեռքբերված ռեսուրսներն ենք դեռ մխսում:Այստեղ պետք է ասենք,որ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը այս ամենը միշտ հաշվի է առել,բայց դա չպետք է առիթ տա,որ իշխանությունները կարող են  անընդհատ շահարկել և դրանով հարցը ձգձգել և հիասթափություն առաջացնել:


-Տեսակետ կա,որ ՀԱԿ ներկայացուցիչներից մեկը ասում էր,որ հենց Ղարաբաղի համար պետք է վերանայենք մեր գործողությունները:


-Այդ մասին Հրանտ Բագրատյանն է իր ելույթներից մեկում նշել,որ պետք է հանուն Ղարաբաղի տեղի ունենա իշխանափոխություն և դրա մեջ կա ճշմարտություն,ինչ որ տեղ մենք նաև հանուն Ղարաբաղի ժողովրդավարացնենք մեր երկիրը:


-Փաստորեն հապաղելը ոչ միայն Հայաստանի ներքին կյանքին է սպառնում,այլ նաև ղարաբաղյան գործընթացին:Ըստ էության այս իշխանությունները, որոնք իրավահաջորդն են նախորդ իշխանության, ղարաբաղյան գործընթացում ոչ միայն հայ-թուրքական,այլև դրանով պայմանավորված ղարաբաղյան գործընթացը լուրջ մարտահրավերների  առջև են կանգնացրել: Խոսքը հայկական կողմի մասին է և այս գահավիժումը բոլոր ասպարեզներում մի ճանապարհ է մատնանշվում,որը այս ռեժիմի փոփոխությունն է, այսօր հրապարակում մի քաղաքական ուժ է,որ կարող է և ընդունակ է փոփոխության  հասնել  դա Հայ ազգային կոնգրեսն է,որը իր վերջին գործողություններով բավականին վերատեսության է ենթարկել:


– Հայ ազգային կոնգրեսը իր որդեգրած սկզբունքներին հավատարիմ է մնացել և նա տանում է այն քաղաքականությունը հաշվի առնելով նաև արտաքին վտանգները,որ Հայաստանում հնարավոր է միայն իշխանափոխության միջոցով չեզոքացնել այն արտաքին մարտահրավերները,ղարաբաղին սպառնացող վտանգները, ամենօրյա ահագնացող արտագաղթը և Հայ ազգային կոնգրեսը երբեք այս հարցը իր օրակարգից չի հանել և հետևողականորեն այդ մարտավարությունն է վարում.նախ որ երկրում ազատ-արդար ընտրություններ տեղի ունենան,որպեսզի վերականգնվի ժողովրդի հավատը և վստահությունը իշխանությունների նկատմամբ,եթե երկրում չլինի արդարություն ոչնչի հնարավոր չէ հասնել, հնարավոր չէ կասեցնել արտագաղթը,որովհետև ժողովուրդը սոցիալական ծանր վիճակից,  անարդարությունից հիասթափված հեռանում է հայրենիքից :Ամեն ինչ պետք է արվի,որպեսզի վերականգնվի հույսն ու հավատը մեր երկրի նկատմամբ:


– Պարոն Մալխասյան, Սերժ Սարգսյանը Մարտի 1-ի դեպքերին ուղղակի դերակատարություն ունեցած մարդկանց հանձնարարել է նոր թափ հաղորդել Մարտի 1-ի իրադարձությունների բացահայտմանը, որպեսզի իմանան իրականում ինչ է եղել: Դուք այդ իրադարձությունների անմիջական մասնակիցներից մեկն եք և գիտեք ով որտեղ է եղել` նախագահ, գլխավոր դատախազ, ոստիկանապետ: Մարտի 1-ի բացահայտման ուղղությամբ այն ջանքերը, որոնք մինչ օրս գործադրվել են, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ առաջին և երկրորդ նախագահները նույնպես պետք է հարցաքննվեն քննչական ծառայության կողմից, ի՞նչ եք կարծում, ճի՞շտ ուղղությամբ են ընթացել, և արդյո՞ք երեք տարի անց քաղաքական այս որոշման արդյունքում կմոտենանք բացահայտմանը:


– Ես մարտիմեկյան իրադարձությունների անմիջական մասնակիցն եմ և Մարտի 1-ի գիշերվա առաջին ձերբակալվածներից եմ: Ինչ վերաբերում է նրան, որ պետք է հարցաքննվեն առաջին և երկրորդ նախագահները` ինձ համար հասկանալի է, որ երկրորդ նախագահն անպայման պետք է հարցաքննվի, բայց առաջին նախագահին հարցաքննելը ինձ համար անհասկանալի է, քանի որ նա ընտրություններից հետո իր համախոհների հետ Ազատության հրապարակում էր և դիմելով Սահմանադրական դատարան` սպասում էր դատարանի որոշմանը: Ռոբերտ Քոչարյանը հրաման տվեց հարձակվել խաղաղ ցուցարարների վրա, որի արդյունքում տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ: Ինչ վերաբերում է Մարտի 1-ի իրադարձություններին` նշեմ, որ այդ էջը փակված չէ, և պետք է քննչական գործողությունները հանգամանալից տարվեն, բայց այն կազմով, որ պիտի տարվի, որը մեկ անգամ սխալ հունով տարվել է` սվաղելով… որովհետև նա չէր կարող իրական հանցագործներին ձերբակալել, և կեղծ փաստերով հարյուրավոր անմեղ մարդկանց ձերբակալեցին: Նրանք անգամ չխորշեցին և Սահմանադրության կոպիտ խախտումներով ձերբակալեցին պատգամավորներին, այդ թվում` նաև ինձ: Ես նրանց զգուշացրեցի, որ դուք կատարում եք ապօրինի գործողություն, որովհետև պատգամավորին իրավունք ունեն ձերբակալել միայն հանցագործության կատարման պահին, և այսօր երբ Տիգրան Թորոսյանը փորձում է արդարանալ, ինքը անմեղսունակի տպավորություն է թողնում և ասում է, թե պատգամավորներից մեկը` Հակոբ Հակոբյանը, ասել է` թող գնան, որ պարզվի արդարությունը: Ի՞նչ արդարության մասին է խոսքը. երեք տարի է` Սասուն Միքայելյանը բանտում է: Ռոբերտ Քոչարյանը ինքը զինված հեղաշրջում է կատարել, և այս դեպքում Ռոբերտ Քոչարյանին, Տիգրան Թորոսյանին և նրանց համախոհ բարձրաստիճան պաշտոնյաներին պետական հեղաշրջման մեղադրանք առաջադրելու փոխարեն` մեղադրանք էր առաջադրվել մեզ: Սրանով` իրենց խայտառակ և անհեթեթ մեղադրանքներով, ամբողջ երկիրը խայտառակեցին միջազգային հանրության առջև:


– Պարոն Մալխասյան, Ռոբերտ Քոչարյանն անմիջապես արձագանքեց վերջին շրջանի քննարկումներին, որոնք հիմնականում ուղղված էին իր դեմ և իր մասնակցությանը Մարտի 1-ի իրադարձություններին: Դրան հետևեց նաև Տիգրան Թորոսյանի արձագանքը: Ի՞նչ եք կարծում, իշխանության ջանքերն այնքան անկեղծ են, որ ստիպել են երկրի հիմնական դերակատարներին` նախագահին և ԱԺ նախագահին արտահայտվել և փորձել պաշտպանվե՞լ:


– Իրավիճակը իրապես բավականին լուրջ է, և բնականաբար այստեղ Ռոբերտ Քոչարյանի ցավոտ կողմերին են դիպել, և նա հարկադրված իր հարցազրույցում ինքնախոստովանական ցուցմունք է տվել Մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված, որտեղ խոստովանում է, որ ինքը միայնակ չի կատարել, այլ խորհրդակցել է վարչապետի և ԱԺ նախագահի հետ, և պատասխանը շատ չուշացավ, անմիջապես ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը խուճապահար հայտարարեց, որ այո, ինքը խորհրդակցել է, բայց չի ասել, որ բանակը պետք է մասնակցի, այսինքն` Տիգրան Թորոսյանը հիմա է գիտակցում, որ Սահմանադրության խախտմամբ ծանր հանցագործություն է կատարվել, և նա գիտակցում է, որ դա իրեն չի փրկելու, որովհետև նույն հանցագործության մասնակիցն է: Նա ցուցմունք տվեց Ռոբերտ Քոչարյանի դեմ, որ ասել է, բայց չի տեղեկացրել, որ բանակը պետք է օգտագործվի այդ ծանր, հրեշավոր հանցագործությունը կատարելու մեջ, և բազում զոհերի առկայությունը խոսում է դրա մասին: Մենք լսել ենք նաև Մարտի 1-ի զոհերի հարազատներին, զոհերից մեկի` Տիգրան Աբգարյանի մայրը ասում է, որ Ռոբերտ Քոչարյանի ելույթը հենց ահազանգ հանդիսացավ, երբ նա ասել է զոհեր կան երկու կողմում, և իր տղան սպանվել է հենց ելույթից անմիջապես հետո: Այստեղ նաև Փաստահավաք խմբի արձանագրությունը կա, որ ելույթից հետո բազմաթիվ իրադարձություններ են տեղի ունեցել, և կարծես ինքը իր խոսքը հնչեցրել է որպես հրահանգ,- Ռոբերտ Քոչարյանի խոսքը իրոք հրահանգ է եղել,- կձերբակալվեն կազմակերպիչները, որոնք երկար ժամանակ կմնան բանտերում: Նա հրահանգի կարգով հնչեցնում էր` մտածելով, որ նրանց հարազատները կմեղադրեն ՀԱԿ առաջնորդին: Բացի այդ, նրանք այդ ընթացքում մտածել էին մի խորամանկ քայլ. Հայաստանի տարբեր շրջաններում մարդկանց ձերբակալել և նրանց տարբեր տեսակի զենք-զինամթերք վերագրել և փորձել միջազգային հանրությանը ցույց տալ, որ այս ընդդիմադիր կառույցը զինված հեղաշրջում է պատրաստել, որը փորձում էին քողարկել:


-Պարոն Մալխասյան,եթե Հայ ազգային կոնգրեսին չի հաջողվում այնուամենայնիվ արտահերթ ընտրությունների շուրջ որոշակի պայմանավորվածության գալ և ստիպել որպեսզի իշխանությունները գնան արտահերթ ընտրությունների և 2012 թվականի մայիսին տեղի ունենան հերթական ընտրություններ որոնց անկասկած ևս մասնակցելու է Հայ ազգային կոնգրեսը:Այդ իրավիճակում այսօր կոնգրեսն իր անելիքները պատկերացնում է,թե որպես փորամասնություն,որպես ընդդիմադիր ուժ խորհրդարանում որքանով կարող է իր գործունեությունը արդյունավետ լինել,քանի որ հանրային ակտիվությունը դրանով կպակասի և հիմնական դերակատարությունը ՀԱԿ-ը պետք է տեղափոխի այն ամբիոն որտեղ ներկայացված է:Ինչպես եք պատկերացնում այն նոր իրավիճակը,որում կհայտնվի ՀԱԿ-ը,եթե իշխանություններին չկարողանա ստիպել գնալ արտահերթ ընտրությունների:


-Ես կարծում եմ,որ այսօրվա իրավիճակը և մթնոլորտը երբ մենք հադիպումներ ենք ունենում տարբեր համայնքներում և գյուղերում հուշում է և թելադրում այն մասին,որ եթե Հայ ազգային կոնգրեսը և իշխանությունը երկխոսության միջոցով չփորձեն դուրս գալ այս իրավիճակից և համաձայնության գալ և ժողովրդավարական ընտրություններ անցկացնել,կարծում եմ ժողովուրդը դուրս կգա հունից և շատ ավելի ծանր դեպքեր տեղի կունենան,բայց բանը դրան չի հասնի հերթական ընտրություններին:Սա կարծում եմ գիտակցում է և իշխանությունը,և ընդդիմությունը:Ես բացառում եմ հերթական ընտրությունը,որովհետև միայն արտահերթ ընտրություններով է հնարավոր ապահովել արդարություն և ժողովրդավարություն,իսկ հերթական ընտրություններին կրկին կլինեն կեղծումներ,իսկ կոնգրեսի համար դժվար կլինի զսպել ահագնացող ալիքի:ՀԱԿ-ը առ այսօր իր առաջնորդի ղեկավարությամբ կարողանում է զսպել և ապահովել կայունություն:Իշշանությունը այս ամենը շատ լավ է գիտակցում և այդ իսկ պատճառով պետք է կարողանալ օր առաջ երկիրը դուրս բերել այս իրավիճակից և վերականգնել մեր երկրի միջազգային հեղինակությունը,որը կարևոր է երկրի իմիջի համար,տնտեսության զարգացման և շատ այլ խնդիրների առումով:


 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում