Ռուսաստանում բանակային երգչախումբն առավոտյան հեռուստաշոուի ընթացքում երգել է Ադելի հիթը: Երգչախումբը երգել է Skyfall երգը, հաղորդում է Kp.ru-ն:
Տեսանյութն արագորեն դիտումներ է հավաքում համացանցում, իսկ օգտատերերը վիճում են՝ արդյո՞ք տեղին է, որ ռուսական բանակի երգչախումբը երգի օտար երգեր կամ արդյո՞ք երգչախումբն իրոք պատկանում է «Ռուսական բանակի՝ Ա. Վ. Ալեքսանդրովի անվան երգի ու պարի ակադեմիական անսամբլին»:
Նշենք, որ այս երգն Ադելին «Ոսկե գլոբուս» և «Օսկար» է բերել:









































