«Ազատ Վրաստան» ոչ կառավարական կազմակերպությունը (ՈԿԿ) հայտարարել է երկրի գլխավոր դատախազ Արչիլ Կբիլաշվիլիի պաշտոնից ազատվելու մասին:
«Այս հարցը համաձայնեցված է Վրաստանի վարչապետ Բիձինա Ւվանիշվիլիի հետ, իսկ պաշտոնական հայտարարությունը գալիք երկուշաբթի օրը կլինի»,-ասվում է ուրբաթ օրը տարածված ՈԿԿ-ի հայտարարության մեջ:
Ինչպես Trend-ին ուրբաթ օրը տեղեկացրել են գլխավոր դատախազության մամլո ծառայութունից, այս տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում, և Կբիլաշվիլին ընդամենը մեկ շաբաթով արձակուրդ է գնացել:
Դատախազության աշխատանքից բողոքում են ինչպես նախկին իշխանությունների ներկայացուցիչները, այնպես էլ իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի անդամները: Առաջինները հայտարարում են, որ դատախազությունն անհիմն ձերբակալում է նախկին պաշտոնյաներին, իսկ երկրորդները բողոքում են, որ դատախազությունն «ի վիճակի չէ երկրում վերականգնել արդարությունը»:







































