ՌԴ լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հարցազրույց է տվել Կրեմլին մոտ կանգնած «Ցարգրադ» հեռուստաալիքին, որի ժամանակ հայտարարել է նախկին ԽՍՀՄ-ի սահմանները վերականգնելու անհրաժեշտության մասին։ Նրա խոսքով՝ բոլոր երկրները «երազում են վերադառնալ»։
«Հենց Ամերիկան նրանց դուրս թողի իր ազդեցության գոտուց, նրանք կխնդրեն։ Նրանք երազում են վերադառնալ։ Խորհրդային միության օրոք նրանք ավելի լավ էին ապրում․․․ խորհրդային կոմունիստները կերակրում էին նրանց»,-ասել է Ժիրինովսկին։
Նա նաև նշել է, որ իրադարձությունների նման զարգացման դեպքում կլուծվի նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։
«Օրինակ Ղարաբաղը, նրանք երբեք չեն լուծի այդ համակարտությունը։ Մշտական պատերազմ կլինի Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Երբ մենք վերցնենք բոլորին, խնդրեմ, չի լինի ո՛չ Ղարաբաղ, ո՛չ Ադրբեջան․ կլինի Բաքվի նահանգ և Երևանի։ Ինչպես թագավորի օրոք, և վերջ։ Անվտանգություն կա, կենսապայմանների լավացում կա, հեռանկարներ կան։ Իսկ մշակույթ, ստեղեծ։ Բոլորը կանցնեն ռուսերենի։ Բոլորը կմոռանան իրենց գրողներին և մնացած ամեն ինչ»,-ասել է Ժիրինովսկին։








































