ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում ներկայացրել է Սիրիայում քիմիական զենքի կիրառման մասին հաղորդագրությունների վերաբերյալ իր կարծիքը, ինչպես նաև պատմել է, թե այդ կապակցությամբ ինչ է մտադիր ձեռնարկել իր կառավարությունը:
Օբամայի խոսքերով՝ ՄԱԿ-ը, ԱՄՆ-ը և իրենց դաշնակիցները դեռ տեղեկատվություն են հավաքում այն մասին, թե ինչ է տեղի ունեցել Դամասկոսի արվարձանում, սակայն նախնական տվյալները վկայում են լուրջ իրադարձության մասին, որը մտահոգություն է առաջացնում:
ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ ճիշտ է արել չմիջամտելով Սիրիայի հակամարտությանը տարբեր փուլերում, սակայն խոստացել է, որ իր կառավարության գործողություններն ուղղվելու են հակամարտության շուտափույթ կարգավորմանը:










































