Thursday, 25 06 2026
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը

Հայաստանը միացել է «ՄԻ և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիայի 16-րդ լրացուցիչ արձանագրությանը

Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը հունվարի 31-ին ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատայինի-Դրագոնիի հետ հանդիպմանը ի պահ է հանձնել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիայի 16-րդ լրացո ւցիչ արձանագրությանը ՀՀ միացման վավերագիրը: Այս մասին  տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Հանդիպմանը Պարույր Հովհաննիսյանը ընդգծեց, որ 16-րդ արձանագրությունը, որը հանդիսանում է Եվրոպայի խորհրդի կոնվենցիոն համակարգում համեմատաբար նոր իրավական գործիք, կյանքի է կոչվել 2013թ. մայիս-նոյեմբեր ժամանակահատվածում` ԵԽ Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության ջանքերով:

ՀՀ մշտական ներկայացուցիչը, մասնավորապես, կարևորեց 16-րդ արձանագրության նշանակությունը, որով կանոնակարգվում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ԵԽ անդամ երկրերին տրամադրվող խորհրդատվական օժանդակության ընթացակարգերը, ինչն ազգային մակարդակով հնարավորություն կընձեռի առավել սերտացնել Ստրասբուրգի դատարանի և ՀՀ դատաիրավական համակարգի միջև համագործակցությունը:

ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատայինի-Դրագոնին արժևորեց Հայաստանի ներդրումը ԵԽ դերակատարության և տվյալ դեպքում` ԵԽ կոնվենցիոն գործիքների ամրապնդման գործում` միաժամանակ նկատելով, որ Հայաստանը 16-րդ արձանագրությունը վավերացնող ԵԽ անդամ յոթերորդ երկիրն է: Գլխավոր քարտուղարի տեղակալը նաև հավելեց, որ վերոնշյալ արձանագրությունը շուտով ուժի մեջ կմտնի՝ ԵԽ անդամ ևս երեք երկրի կողմից վավերացման դեպքում:

Համապատասխան արձանագրությունների ստորագրման արարողությունից հետո Պարույր Հովհաննիսյանը և Գաբրիելա Բատայինի-Դրագոնին հակիրճ անդրադարձան ԵԽ օրակարգային հարցերին, ինչպես նաև ԵԽ-Հայաստան փոխգործակցությանը»:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում