«Եկեք համախմբվենք միասին, տանք մեր Հայաստանը մեր զավակներին»,- այսօր Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրային ժողովին ասաց ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը:
Նրա խոսքերով՝ իշխանությունը եթե չի լինում ներսից, պարտադրվում է դրսից․ «Շնորհակալություն չեմ հայտնում, քանի որ սա յուրաքանչյուրի պարտքն է։ Շնորհակալ եմ, որ մեր կոչին առաջինն արձագանքեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Յուրաքանչյուր մարդ, որ իր հայրենիքի վտանգված պահին չի կանգնում ժողովրդի կողքին, համարվում է դասալիք, իսկ դասալիքները միշտ պատասխան են տալիս: Երբեք չնեղվեք, որ մենք քիչ ենք, մենք շատ ենք ու շատանալու ենք դեռևս: Առաջ՝ դեպի հաղթանակ, դեպի հզոր Հայաստան»:








































