ԱՄՆ-ը ավելի քան 100 հազար մուտքի արտոնագիր է չեղարկել նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն հրամանից հետո։ Այս մասին հայտնում է Washington Post-ը։
Ամերիկյան կառավարության շահերը ներկայացնող փաստաբանը Վիրջինիա նահանգի դաշնային դատարանում այդ թվի մասին հիշատակել է գործի լսումների ժամանակ, որտեղ Եմենի երկու քաղաքացիներ պահանջում են իրենց թողնել ԱՄՆ։
Դատավարությունն առնչվում է երկու եղբայրների, ովքեր ԱՄՆ-ն են ուղևորվել անցած շաբաթ։ Չնայած այն բանին, որ նրանք ունեցել են կեցության ժամանակավոր իրավունք, նրանց անմիջապես նստեցել են Եթովպիա չվերթ կատարող ինքնաթիռ։







































