Միջազգային վարկանշային Moody’s գործակալությունն իջեցրել է ֆիննական Nokia ընկերության կորպորատիվ վարկանիշը՝ Ba3-ից հասցնելով B1-ի՝ բացասական կանխատեսմամբ: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով Moody’s-ին:
Ва3-PD-ից B1-PD-ի է իջեցվել նաև դեֆոլտի հավանականության վարկանիշը, իսկ կարճաժամկետ չապահովագրված առաջնահերթ պարտավորությունների վարկանիշը հաստատվել է NP/(P)NP մակարդակի վրա: Բոլոր վարկանիշների կանխատեսումները բացասական են հայտարարվել:
Ներկայումս Nokia-ն շատ ցածր շահույթ է ստանում՝ իր հեռախոսների թույլ պահանջարկի պատճառով, հստակեցվում է Moody’s-ի հաղորդագրության մեջ: