Ադրբեջանում հարսանիքի ժամանակ թունավորվել է 57 մարդ, հաղորդում է RIA Novosti-ն:
Հանրապետության ՆԳՆ հաղորդագրության համաձայն՝ նախնական հետաքննության ընթացքում պարզվել է, որ նրանք բոլորը թունավորվել են սննդից (մայրաքաղաքային աղցան), որը կերել են հարսանիքին:
Տուժածների թվում է 15 տղամարդ, 24 կին և 18 երեխա: Նրանք բոլորը հոսպիտալացվել են:







































