Wednesday, 22 07 2026
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
20:10
Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին

Տձև, ոչ գաղափարական դաշինքներ են ձևավորվում. Ալեքսանդր Արզումանյանն ընտրություններին չի մասնակցի

«Առաջին լրատվական»- ի զրուզակիցն է ԱԺ պատգամավոր, ՀՀՇ վարչության անդամ Ալեքսանդր Արզումանյանը:

Պարոն Արզումանյան, հայտնի է, որ Դուք մաս չեք կազմելու «Ծառուկյան» դաշինքին, բայց ձեր կուսակցությունը, ի դեմս վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի, այդ ցուցակում է: Դուք շարունակելո՞ւ եք մնալ ՀՀՇ-ում և պաշտպանո՞ւմ եք արդյոք Արարատ Զուրաբյանի որոշումը «Ծառուկյան» դաշիքնով ԱԺ-ում հայտնվելու մասին:

-Մենք դեռևս որևէ որոշում չունենք, այս օրերին վարչության նիստեր կլինեն: Իմ մոտեցումը հայտնի է, ես միշտ ասել եմ, որ ընտրություններին պետք է մասնակցենք գաղափարական դաշինքով, ցավոք սրտի, այս անցումային փուլում, երբ դեռ վերջնականապես ձևավորված կուսակցություններ մենք չունենք, բավականին տձև դաշինքներ են ի հայտ գալիս, որոնք գաղափարական չեն: Այդ առումով ես իմ մասնակցությունը չեմ պատկերացնում: Չկա դաշտում այնպիսի դաշինք, որը լիովին կկիսեր այն գաղափարկան սկզբունքները, որ կրում է ՀՀՇ-ն և անձամբ ես: Կարծում եմ, որ նաև այդ պատճառով ՀՀՇ-ն չպետք է որևէ դաշինքի լիակատար աջակցություն ցուցաբերի և մասնակցություն ունենա, սակայն չեմ բացառում անհատական մասնակցությունը, և կարծում եմ, որ անհատապես ՀՀՇ-ի յուրաքանչյուր անդամ կորող է այս կամ այն դաշինքի հետ համաձայնության գալ:

-Պարոն Արզումանյան, այնուամենայնիվ, ինչո՞ւ չգտնվեց մի այնպիսի ձևաչափ, որն անքննելիորեն կարող էր լինել գաղափարական ընդհանրության հողի վրա: Ինչո՞ւ իրական այլընտրանք դառնալու որևէ հնարավորություն չունեցավ ընդդիմադիր բևեռը:

-Դա նաև պայմանավորված է նոր Ընտրական օրենսգրքով, նոր քաղաքական իրավիճակով. գիտեք՝ այս ռեյտինգային քվեարկությունները նաև մի շարք գաղափարական կուսակցությունների ստիպում են դիմել այնպիսի անհատների, որոնք ունեն ձայն բերելու հնարավորություն՝ չլինելով քաղաքական դեմքեր: Այդ է պատճառը, որ, թերևս, կան դաշինքներ, որ կարող էին գաղափարական առումով մեզ մոտ լինել, օրինակ՝ «Ելք»-ը, որի համահիմնադիրներից «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ պարոն Սարգսյանի հետ բազմիցս հանդիպել ենք, քննարկումներ ենք անցկացրել և ենթադրել ենք, որ կարող ենք միասնական պլատֆորմով հանդես գալ: Այնուամենայնիվ, կարևոր է նաև այն հանգամանքը, որ ոչ թե համախոհները հավաքվում են, պլատֆորմ են մշակում և հետո ձևավորում են դաշինք, այլ այստեղ գործում է դաշինքների հռչակումը. նախապես մեկ-երկու ուժ միավորվում են, հռչակում են, որ դաշինք են և բաց են մյուսների համար: Սա, թերևս, բևեռ դառնալու ձև է: Դա խոսում է նաև այն մասին, որ այդ ուժերը չեն ենթադրում մեծ ներգրավում, խոսվում է միայն 7 տոկոսի պատնեշը հաղթահարելու մասին, և այդ 3 ուժն արդեն դառնում են այն հիմնական ուժերի ղեկավարները, որոնք իրենց պատկերացնում են խորհրդարանում:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում