Ֆլորիդա նահանգում պարողների մի խումբ ռեկորդ է սահմանել. նրանք կատարել են ամենազանգվածային պարը բալետի կոշիկներով: Ինչպես հայտում է Orlando Sentinel-ը, դասական բալետի շարժումները միաժամանակ կատարել են ավելի քան 245 մարդ:
Այս ձեռքբերումը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչների կողմից մի քանի օր առաջ: Այն իրականացվել է Օրլանդոյի Օրինջ դեբատների կենտրոնի դահլիճում: Այս միջոցառմանը մասնակցում էին Օրլանդոյի տարբեր շրջաններից եկած պարողներ:
Ռեկորդների գրքում հայտնվելու համար պարողներին բավականացրել է 60 վայրկյանը, որպեսզի ձեռքբերումը գրանցվի: Նախորդ ռեկորդը պատկանում է Նյու Յորքի 230 բնակիչներին, որոնք պարային շարժումները կատարել են 2010 թ.-ին քաղաքի Կենտրոնական այգում: