Wednesday, 15 05 2024
ԱՄՆ կառավարությունն աջակցում է Հայաստանի պետական հաստատությունների զարգացմանը
«Արևմուտքը լռում է Հայաստանի ցույցերի վերաբերյալ». Զախարովա
Կիպրոսում Հայաստանի դեսպանատուն կհիմնվի
12:45
Բլինքենը կիթառ է նվագել և երգել Կիևի բարերից մեկում
Արյունաբանական կենտրոնի տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Որակավորվել են կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի ՊՄԳ ծրագրի ընտրության փուլին մասնակցած 3 թեկնածուներ
Երիտասարդի մոտ դանակներ են հայտնաբերվել, փողոցի մայթեզրի խոտածածկ հատվածում՝ ատրճանակ
12:26
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Ռոստովում 2 պայթյուն է տեղի ունեցել վառելիքի պահեստում ԱԹՍ-ների հարձակման պատճառով
12:03
Մի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՄԻՊ-ն այցելել է «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի այլընտրանքային խնամք ստացող երեխաներին
Պուտինին եւ Սի Ծինփինին կհաջողվի՞ լծորդել ԵԱՏՄ-ն եւ «մեկ գոտի՝ մեկ ճանապարհը»
ՌԴ մարզերը ենթարկվել են հերթական գնդակոծության, ուկրաինական ուժերը հեռացել են Վոլչանսկից
Փրկարարները Հրազդանում ավտոկայանատեղիից և գործող սննդի կետից հեռացրել են մոտ 350 տոննա ջուր
11:15
Նավթի գները նվազել են- 14-05-24
Երևանի կենտրոնում խուլիգանություն կատարելու կասկածանքով բողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել
Ռուսաստանը ոչ թե կոնկրետ երթուղու, այլ Հարավային Կովկասի ամբողջական ապաշրջափակման կողմնակից է. Գալուզին
Փակ փողոցներ չկան
«ԵՄ առաքելությունը Հայաստանում հիբրիդային պատերազմի գործիք է». Գալուզին
ԵՄ առաքելությունը Հայաստանի հարևանների՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի դեմ է. Գալուզին
Ալմաթիի հանդիպումը մի քայլ առաջ է խաղաղության ճանապարհին. Գալուզին
Հարցազրույց Գուրգեն Սիմոնյանի հետ
Կամրջի՝ հետիոտնի համար նախատեսված հատվածի փլուզման հետևանքով երթևեկությունը դադարեցվել է
Լուրերի առավոտյան թողարկում
Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Փարիզ
Բագրատ հոգևորականը օր օրի կորցնում է ադեկվատությունը. նա նսեմացրել է սրբազանի կարգավիճակը
Լիտվայի պատվիրակության հետ քննարկվել է հարաբերությունների զարգացումը
Ռուսաստանը ճնշման լծակ ստանալով Վրաստանի վրա հույս ունի՝ Հայաստանը կդառնա ավելի «խոսկան»
Սպասվում են տեղումներ

Տրանսպորտի ուղեվարձի չփոփոխվելու դեպքում տրանսպորտին կփոխարինեն սայլերը

Տրանսպորտի 100 դրամ ուղեվարձը չի ծածկում տրանսպորտային միջոցների ծախսերը: Օգոստոսի 23-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը նշեց, որ տրանսպորտային միջոցների լավ աշխատանք և բարձրակարգ տրանսպորտային միջոցներ ունենալու համար գուցե անհրաժեշտ է ուղեվարձը բարձրացնել: «Հավանական է՝ մոտ օրերս հանձնաժողով ստեղծվի, որում կընդգրկվեն նաև մեր միության անդամները, մարդիկ, ովքեր որ իրենց կաշվի վրա են զգում ուղեվարձի բարձր կամ ցածր նիշը: Հանձնաժողովի կողմից որոշման կայացումից հետո բոլորս կվարվենք ըստ համաձայն»,- ասաց նա: Դիտարկմանը, թե՝ հանձնաժողովի կողմից տրանսպորտի սակագինն անփոփոխ թողնելու որոշման պարագայում ինչպե՞ս կվարվեք, Եղիազարյանը պատասխանեց. «Շարժակազմը շարքից դուրս է գալիս, սայլերը բերում ենք, տեղափոխում ենք»: Նա խնդրեց փոխադրողներին իբրև թշնամի չընկալել. դրա արդյունքում արհեստածին ինչ-որ անջրպետ է առաջացել փոխադրողների և քաղաքացիների միջև: Հակառակ ուղեվարձի թանկացման հրամայականին տարիներ շարունակ գնի՝ անփոփոխ մնալու պատճառը, ըստ Եղիազարյանի, մեկն է. փոխադրողները ծառայում են ժողովրդին: Նրա խոսքով` իրենք ևս կողմ չեն թանկացումների:

«Արշակյան եղբայրներ» ընկերության տնօրեն Աշոտ Արշակյանի խոսքով` մատուցած ծառայությունների որակը բարձրացնելու համար անհրաժեշտ են համապատասխան միջոցներ: Նա նկատեց, որ իրենք արդեն հասել են խեղճ վիճակի, և «խեղճ գծատեր» արտահայտությունը կիրառել պետք: Արշակյանն ընդհանրապես դեմ է «Գծատեր» հասկացությանը, կարծում է, որ գծատեր չկա, գոյություն ունի երթուղիներ ունեցող հիմնարկ, որն ունի քաղաքի երթուղային ցանց, որը ղեկավարում է Երևանի քաղաքապետարանը: «Ողջ աշխարհում տրանսպորտի ոլորտը դիտվում է որպես վնասաբեր ոլորտ, և ոչ բիզնես: Արդեն իսկ հայտնվելով այս ոլորտում, ներդրումներ անելով, պատասխանատվությունից, ինչ-ինչ պատճառներից ելնելով՝ ստեղծել ենք ոլորտ և շարունակում ենք մնալ այնտեղ»,- ասաց նա:

Բանախոսները նշեցին, որ իրենք ևս թանկացումների կողմնակից չեն, իրենց ընտանիքի անդամները նույնպես օգտվում են հասարակական տրանսպորտից, այդուհանդերձ, դա արդեն հրամայական է դարձել:

Հիշեցնենք, որ Երևանում հուլիսի 20-ից, քաղաքապետի որոշմամբ, ուժի մեջ մտավ ավտոբուսների և միկրոավտոբուսների 150 դրամ ուղեվարձը` նախկին 100 դրամի փոխարեն, իսկ տրոլեյբուսների 100 դրամ ուղեվարձը` նախկին 50-ի փոխարեն: Տրանսպորտի ուղեվարձի թանկացումը հասարակական բողոքի ալիք առաջ բերեց. բազմաթիվ ակտիվիստներ սկսեցին պայքարել այդ որոշման դեմ: Արդյունքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կասեցրեց տրանսպորտի սակագնի թանկացման մասին որոշումը: Առաջիկայում կստեղծվի հանձնաժողով, որում կընդգրկվեն բոլոր շահագրգիռ կողմերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում