Saturday, 20 06 2026
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն
14:10
Գիտնականները տիեզերքում տարօրինակ երևույթ են հայտնաբերել
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը

Արգամ Աբրահամյանն Արտաշատի բյուջեից գումարներ է բաժանում պարգեւատրում իր ենթականերին. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Արարատի մարզկենտրոն Արտաշատ համայնքի ղեկավար Արգամ Աբրահամյանը` ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին, անհատույց դրամական օգնություն է բաժանում Արտաշատի բնակիչներին: Այսինքն՝ համայնքի բյուջեից է վճարում այս գումարը, իսկ թե ինչ սկզբունքով, անհայտ է:

Մինչ շարքային քաղաքացիներին անցնելը ներկայացնենք Արգամ Աբրահամյանի՝ քաղաքապետարանի աշխատակիցներին պարգևատրելու որոշումը: Դեկտեմբերի 16-ին քաղաքապետը տոներին ընդառաջ իր աշխատակիցներին պարգևատրել է կլորիկ գումարով: Պարգևատրման համար քաղաքապետարանի 2016 թվականի բյուջեից տրամադրել է 7 միլիոն 364 հազար դրամ գումար, որը բաժանվել է 67 աշխատակցի: Պարգևատրվածների մեջ է նաև Արգամ Աբրահամյանի տեղակալ Գագիկ Պողոսյանը, որը երեկ լքեց ՀՀԿ-ն: Նա ստացել է 190 հազար դրամ պարգև: Նույն չափով է պարգևատրվել նաև Արգամ Աբրահամյանի մյուս տեղակալը՝ Իսահակ Գրիգորյանը: Բարեբախտաբար, Արգամ Աբրահամյանն այս որոշմամբ ինքն իրեն չի պարգևատրել:

2017 թվականի հունվարի 26-ին, սակայն նա կայացրել է նաև «N11-Ա» որոշումը, որով 395 հազար դրամ է տրամադրել թվով 20 քաղաքացու: Հատկացված գումարները բաշխվել են 20 բնակչից յուրաքանչյուրին, հիմնականում 20 հազար դրամի չափով, սակայն մի քանիսին 40 հազար դրամ է հատկացվել, որոշներին էլ՝ 10 հազարական: Այս որոշման հիմք է համարվել բնակիչների դիմումը, սակայն դիմումի բովանդակությունը որոշման մեջ մանրամասներ չի ներկայացվում:

Արգամ Աբրահամյանի 2016 թվականի դեկտեմբերի 26-ի որոշմամբ հատկացվել է 258 հազար դրամ մի խումբ արտաշատցիների: Դեկտեմբերի 22-ի նմանատիպ որոշմամբ էլ Արտաշատ համայնքի բյուջեից 230 հազար դրամ է հատկացվել կրկին նույն նպատակի համար՝ «Արտաշատ համայնքի մի խումբ բնակիչների անհատույց դրամական միջոց հատկացնելու համար»: Այս անգամ գումար է հատկացվել թվով 17 քաղաքացու:

Դեկտեմբերի 20-ի որոշմամբ՝ Արգամ Աբրահամյանը 350 հազար դրամ է հատկացրել մի խումբ արտաշատցիների: Համայնքային միջոցներն այս անգամ բաշխվել է 24 հոգու միջև: 360 հազար դրամ բաժանվել է դեկտեմբերի 9-ի որոշմամբ: Այս անգամ 20 հոգի է անհատույց դրամական օգնություն ստացել՝ սեփական դիմումի համաձայն: 310 հազար դրամ Արգամ Աբրահամյանը հատկացրել է դեկտեմբերի 6-ի որոշմամբ:

Արգամ Աբրահամյանը խորհրդարանական ընտրություններից առաջ, իր իսկ համայնքի բնակիչներին փոքրիկ նվերներ է անում գումարի տեսքով, որն իր անձնական միջոցները չեն:

Հիշեցնենք, որ նման գործընթաց տեղի ունեցավ Կոտայքի մարզկենտրոն Հրազդան համայնքում 2016 թվականի ապրիլին կայացած համայնքի ղեկավարի ընտրություններից առաջ: Գործող քաղաքապետ Արամ Դանիելյանն ապրիլի ընտրությունների արդյունքնում վերընտրվեց քաղաքապետի պաշտոնում:

Արգամ Աբրահամյանի դեպքը մի փոքր այլ է: Մամուլում գրվել է արդեն, որ Հովիկ Աբրահամյանի տղան ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է «Ծառուկյան դաշինքի» ռեյտինգային ցուցակով Արարատի մարզն ընդգրկող թիվ 5 ընտրատարածքում առաջադրվելով որպես պատգամավորի թեկնածու»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում