Monday, 22 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Եգիպտոսում առկա խմորումները հայ համայնքին չեն վնասի

Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձությունների հետևանքով հայկական համայնքին վտանգ չի սպառնում: Այս մասին օգոստոսի 23-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց արաբագետ Սարգիս Գրիգորյանը: Նրա խոսքով՝ «Մուսուլման եղբայրներին» ձեռնտու չէ դավանաբանական լարվածություն առաջացնել և սրել իրավիճակը: «Այստեղ, կարծում եմ, այլ է խնդիրը: Նկատելի ոտնձգություններ կոնկրետ հայ համայնքում չկան, սակայն ոչինչ բացառել հնարավոր չէ: Նույնն է իրավիճակը նաև Սիրիայում»,- ասաց նա՝ նկատելով, որ այնտեղ ստեղծվել էին խմբավորումներ, որոնց միջև արդեն խմորումներ են նկատվում:

Իրավիճակն այս տարածաշրջանում բավական անկանխատեսելի է, հետևաբար զարգացումներն անվերահսկելի են դառնում՝ ոչ միայն տարածաշրջանում, այլև նրանից դուրս գտնվող, սակայն իրենց շահերն ունեցող երկրներում: «Ալ Քաիդան», կարելի է ասել, ուղղակի բրենդ է այն իսլամական խմբավորումների համար, որոնք համախմբվում և ակտիվ գործում են այս տարածաշրջանում»,- ասաց Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ Թուրքիան շահագրգռված է, որ Եգիպտոսի նախագահ Մոհամմադ Մուրսին շարունակի պաշտոնավարել. նրա հետ աշխատանքն ավելի արդյունավետ կլինի, նրա քայլերը՝ ավելի կանխատեսելի: Թուրքիան աջակցություն է հայտնում Մուրսիին՝ նրան ընդունելով իբրև ընտրված նախագահ, սակայն եթե գիտակցի, որ այլևս կանգնած է նոր իրականության՝ իշխանափոխության առաջ, պետք է հարմարվի նոր իրականությանը:

Արաբագետն անդրադարձավ նաև Եգիպտոսի կողմից Հայոց ցեղասպանության հարցի շահարկման փորձին: Նա նշեց, որ Հայոց ցեղասպանության խնդրի առումով պետք է զգայական ոլորտից դուրս գալ և ավելի պրագմատիկ լինել. դա են պահանջում նաև ներկա ազդակները: Եթե եղել է հաղորդագրություն, պետք է սպասել կոնկրետ քայլերի՝ արձագանքելու համար: Օգոստոսի 17-ին Եգիպտոսի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրը «Թվիթերում» հայտարարել է, որ իր երկրի «ՄԱԿ-ի ներկայացուցիչը ստորագրելու է միջազգային փաստաթուղթ հայկական ջարդերի ճանաչման մասին, որոնք իրականացվել են թուրքական բանակի կողմից, և որոնց հետևանքով մեկ միլիոն մարդ է սպանվել»:

Հիշեցնենք՝ Եգիպտոսում իշխանության կորստին չհամակերպվող իսլամիստները զանգվածային հակակառավարական ակցիաներ են կազմակերպում, որոնց ընթացքում արդեն հարյուրավոր մարդիկ են զոհվել:

Անդրադառնալով Սիրիայում տեղի ունեցող դեպքերին՝ Գրիգորյանը նշեց, որ նախագահ Բաշար Ասադը չի կարողանում վերահսկել իրավիճակը, և մտավախություն կա, որ դա կարող է արտաքին ուժերի համար հարմար առիթ դառնալ: «Նկատվում է հետաքրքիր միտում. իսլամական ծայրահեղական զանգվածները, որ ներխուժել են Սիրիա, պայքարում են անհասկանալի է՝ ինչի համար, արդեն տեղի բնակչության որոշ զանգվածների գրավել են, թեև, ինչ խոսք, կան նաև չեզոք տարրեր: Այս վերջինների կողմից եթե բողոքներ արտահայտվեն ցույցերի, ակտիվ գործողությունների միջոցով, կարծում եմ՝ Սիրիայի խնդիրներն ավելի շուտ կլուծվեն»,- ասաց նա:

ՄԱԿ-ի բարձրաստիճան դիվանագետ` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի ներկայացուցիչ Անջելա Քեյնը, ուղևորվում Է Սիրիա՝ Բաշար Ասադի կառավարությանը համոզելու, որ Դամասկոսի արվարձանում ձեռնարկված քիմիական գրոհի վկայությունների ամբողջական հետաքննություն անցկացնեն: Նրան հանձնարարված է պարզել՝ խաղաղ բնակչության դեմ քիմիական զենքի կիրառման մասին լուրերը ճշմարի՞տ են արդյոք: Հաստատվելու դեպքում այն կդիտվի իբրև մարդկության դեմ կատարված հանցագործություն. գրոհի հետևանքով զոհվել են հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ մեծ թվով երեխաներ:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում