Դերասանուհի Դրյու Բերիմորը հյուրընկալել էր Ջիմի Ֆելոնի հաղորդմանը և հասցրել Գինեսի երեք համաշխարհային ռեկորդ հաղթահարել 4 րոպեի ընթացքում: Հայտնում է newsyou.info-ն:
Սկզբի համար Բերիմորը հասցրեց 10 աղջկա և պատանու շուրթերը ներկել 22 վայրկյանի ընթացքում, ինչից հետո 9 վայրկյանի ընթացքում անցավ 10 թղթե վահանակների միջով:
Բերիմորի համար եզրափակիչ փորձություն դարձավ երկու մետրանոց հսկայական կեղծամը, ինչը դերասանուհին կարողացավ կրել և նույնիսկ մի քանի շարժում կատարել դրանով:








































