Իր 25-ամյա հոբելյանի կապակցությամբ Nike-ը տեսահոլովակ է նկարահանել, որտեղ կոչ է անում հանդիսատեսին դուրս գալ իր հնարավորությունների սահմաններից և հասնել այն նպատակներին, որոնք անհասանելի են թվում։
Մեկ քառորդ դարի ընթացքում ամենամոտիվացնող «Just Do It» ընկերությունը մարդկանց փոքրիկ քաջագործությունների է մղում: Nike-ում վստահ են, որ մենք ընդունակ ենք ավելիին: Ավելի արագ վազել, ավելի բարձր ցատկել, ավելի շատ ստանալ: Եթե դուք կարող եք շաբաթական 6 անգամ մարզվել, ապա մարզվեք նաև կիրակի օրը:
Մեծ ձեռքբերումներին միանգամից չեն հասնում, դրանք ստեղծվում են մանրուքներից: Մի անգամ ետ նայելով այդ «մի քիչ ավել»-ին, «ավելի արագ»-ին՝ դուք կհասկանաք, թե ինչի եք հասել:
Տոնական տեսահոլովակն իսկապես աստղային է դարձել: Դրանում նկարահանվել են Լեբրոն Ջեյմսը, Սերենա Ուիլյամսը, Ջերարդ Պիկեն, ինչպես նաև Անդրե Ուորդը: Տեսահոլովակում խոսում է Բրեդլի Քուփերը:








































