Դորտմունդի «Բորուսիա»-ի գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վացկեն հայտարարել է, որ ակումբը ֆինանսական հզոր վիճակում է:
Վացկեն խոսել է նաև թիմի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու մասին:
«Չեմ ցանկանում գերագնահատել, բայց կարծում եմ, որ «Բորուսիա»-ին փայլուն ապագա է սպասվում: Ահա միակ պատճառը, որ Լևանդովսկու տրանսֆերը վաճառքի չի հանվել:
Այդ հարցում միասնական էին ակումբի բոլոր անդամները: Այդպես ենք մտածում ես, մարզական տնօրեն Միխայել Ցորկը և թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը: Ցանկանում էինք երկրպագուներին ներկայանալ որքան հնարավոր է հզոր կազմով»,- ասել է Վացկեն:








































