Բուխարեստում ավելի քան 100 հազար մարդ դուրս է եկել բողոքի ակցիայի՝ կապված Քրեական օրենսգրքում փոփոխությունների և որոշ դատապարտյալների համաներում շնորհելու որոշման հետ, հաղորդում է Аgerpres.ro-ն:
Բուխարեստում կառավարության շենքի մոտ հավաքված մարդիկ վանկարկում են՝ «Գողե՛ր», «Հրաժարակա՛ն», «Ո՛չ համաներմանը»: Խոշոր ցույցեր են անցկացվում նաև Ռումինիայի այլ քաղաքներում: Բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև, ինչի հետևանքով վիրավորվել է 4 մարդ:
Նշվում է, որ Ռումինիայի անկախացումից ի վեր սա ամենախոշոր բողոքի ակցիան է: Երկրի քաղաքացիները մտավախություն ունեն, որ կառավարության կողմից ընդունված ուղղումների արդյունքում ազատության մեջ կհայտնվեն կոռումպացված պաշտոնյաները և մի շարք վտանգավոր հանցագործներ:



























































