ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանն ավելի ու ավելի շատ վերահսկողություն է սահմանում Իրաքի վրա, որտեղ Վաշինգտոնը 3 տրիլիոն դոլար է վատնել:
«Իրանը գնալով ավելի շատ է կուլ տալիս Իրաքին, նույնիսկ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը այս երկրում 3 տրիլիոն դոլար է ծախսել: Դա վաղուց ակնհայտ է »,-գրել է նա Twitter-ում:
Ավելի վաղ Սպիտակ տունը պաշտոնապես նախազգուշացրել է Իրանին տարածաշրջանում Թեհրանի գործողությունների, այդ թվում նաև բալիստիկ հրթիռների փորձարկումների առնչությամբ։







































