ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը՝ մի շարք երկրների քաղաքացիների մուտքը ԱՄՆ արգելելու մասին, չի վերաբերի նրանց, ովքեր ունեն ԵՄ անդամ երկրների քաղաքացիություն՝ գրում է ria.ru-ն:
«ԱՄՆ Պետդեպը երեկ պարզաբանել է, որ արգելքը չի վերաբերի ԵՄ երկրների քաղաքացիներին, նույնիսկ եթե նրանք ունեն երկքաղաքացիություն, այդ թվում և հրամանագրում նշված յոթ երկրներից որևէ մեկի»,- հայտարարել է Մոգերինին:
Նա նաև հավելել է, որ ողջունում է այդ պարզաբանումը, թեպետ ԵՄ-ն շարունակում է պնդել, որ ոչ ոք չպետք է զրկվի իր իրավունքներից իր ծննդավայրի կամ դավանանքի պատճառով:








































