ԱՄՆ գանձարանը ֆինանսական պատժամիջոցներ է սահմանել 4 մարդու դեմ, որոնք, գերատեսչության տվյալներով, լիբանանյան արմատական շիայական «Հըզբոլլահ» շարժման բարձրաստիճան անդամ են: Այս մասին հայտնում է BBC-ն:
Վաշինգտոնը Խալիլ Հարբին, Մուհամմադ Կավտարանիին, Մուհամմադ Յուսուֆ Ահմադ Մանսուրին և Մուհամմադ Կաբալանին մեղադրել է Մերձավոր Արևելքում անկայունություն տարածելու համար:
ԱՄՆ իշխանությունները դեռևս 1997 թվականին շարժումը ներառել էին ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում, իսկ հուլիսին ԵՄ-ն ահաբեկչական կազմակերպություների «սև ցուցակ» էր ներառել կազմակերպության մարտական թևը՝ սիրիական հակամարտությունում «Հըզբոլլահի» մասնակցությունից հետո:









































