Կալիֆոռնիայի նահանգապետ Ջերի Բրաունն արտակարգ դրություն է հայտարարել՝ կապված Յոսեմիթի ազգային պարկի մոտ անտառային հրդեհի բռնկման հետ:
Նահանգապետի հրամանը հնարավորություն կտա ավելի լայնորեն կիրառել ֆինանսական ռեսուրսներն ու հակահրդեհային տեխնիկան կրակի դեմ պայքարում: Կրակն արդեն 217 քառակուսի կմ տարածք է ընդգրկել:
Անտառային հրդեհները պարկի շուրջ, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհաին ժառանգության ցուցակում, սկսվել էին անցած շաբաթվա վերջին: Հրդեհն արդեն 2 տուն է ոչնչացրել, սպառնում է մի քանի հազար շինությունների:
Հրդեհի հետևանքով փակ է դեպի այգի երեք մուտքերից մեկը: Այգին դեռևս բաց է այցելուների համար՝ հայտնում է RIA Novosti-ն:






































