Thursday, 02 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Կոռուպցիան Երևան քաղաքի դատախազությունում. մամուլ

«Հրապարակ» օրաթերթը այսօրվա համարում անդրադառնում է Երևան քաղաքի դատախազությունում տիրող իրավիճակին և գրում.

 «Խմբագրություն դիմած փաստաբան Հակոբ Ճարոյանն արդեն մի քանի անգամ հայտարարություն է ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն` վաշխառության գործ քննած քննիչ Լաչինյանի դեմ, սակայն նրա հայտարարությունը ոչ մի կերպ հետևանք չի ունենում: ՀՔԾ-ն նյութեր չի նախապատրաստում և գործ չի հարուցում ոչ քննիչի դեմ, ոչ էլ փաստաբանի` սուտ մատնության մեղադրանքով: Թե որն է պատճառը, փաստաբանը միայն ենթադրում է:

 Խնդրո առարկան վաշխառության մի գործ է: Կազմակերպված խումբը`  Սուսաննա Պողոսյանի գլխավորությամբ, զբաղվել է տոկոսով գումարներ տրամադրելու, տոկոսի դիմաց, ձևական առքուվաճառքի պայմանագրերով, նրանց տներն իրենց կամ իրենց մերձավոր հարազատների անուններով գրանցելու, իսկ մայր գումարը և տոկոսները չվճարելու դեպքում իրենց անունով գրանցված տներն այլ անձանց վաճառելու գործով: 2009 թ. ապրիլին խումբը Կամո Բեյբությանին տոկոսով 21 հազար դոլար փող է տալիս` պայմանով, որ նա իր սեփական տունը պետք է գրանցի մի երրորդ անձի անունով, որը տվյալ դեպքում Սուսաննա Պողոսյանի փեսան է` ՌԴ-ում բնակվող Էդվարդ Գրիգորյանը: Ամեն ինչ լինում է ըստ պայմանավորվածության, սեփական տունը գրանցում են Գրիգորյանի անունով, իսկ Բեյբությանը վերցնում է գումարը, որը կազմում է ընդամենը 16 հազար ԱՄՆ դոլար, քանի որ 21 հազարից Սուսաննա Պողոսյանն անմիջապես վերցնում է երկու ամսվա տոկոսը, իսկ Ռոբերտ Թումանյանը, որպես միջնորդավճար, վերցնում է տոկոսով տրված գումարի 10 տոկոսը:

 Որոշ ժամանակ հետո, ինչպես լինում է վաշխառության բոլոր դեպքերում, խումբն սկսում է Կամո Բեյբությանից գումարը հետ պահանջել և տան համար գնորդ փնտրել: Ճիշտ մեկ տարի հետո` 2010 թ. փետրվարին, տան համար գնորդ է հայտնվում` Օֆելյա Խաչատրյան անունով, և 31 հազար ԱՄՆ դոլարով ձեռք է բերում տունը:

 Սակայն մեկ ամիս անց նա պարզում է, որ տունը, որտեղ մարդիկ են ապրում, իրականում Բեյբությաններինն է, սակայն, օրենքի հետ խնդիր չունենալով, դիմում է դատարան և արդեն իր իսկ տնից վտարում այնտեղ ապրողներին: Միայն վտարումից հետո Կամո Բեյբությանի հայրը հայտարարություն է տալիս, թե Օֆելյա Խաչատրյանն իրենց տոկոսով է փողը տվել:

 Գործը քննվում է Արաբկիրի բաժնում և կարճվում է, սակայն Երևանի դատախազը՝ Հրաչ Բադալյանը, գտնելով, որ գործը սխալ է քննվել, հանձնարարում է վերաբացել գործը, որից հետո Երևան քաղաքի քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Գործը քննող քննիչ Վահե Լաչինյանը, համոզված լինելով, որ Սուսաննա Պողոսյանը վաշխառու է, 213 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (վաշխառություն) մեղադրանք է առաջադրում նրան:

 

Պողոսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվում, և որպես խափանման միջոց ընտրվում է կալանավորումը: Սակայն մի քանի ամիս անց քննիչը փոխում է առաջադրված մեղադրանքը` 213-ի 2-րդ մասի 1-ին կետի փոխարեն նրան մեղադրանք է առաջադրում նույն հոդվածի 1-ին մասով և որոշում կայացնում Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը կարճելու մասին: Այլ կերպ ասած` քննիչի թեթև ձեռքով Սուսաննա Պողոսյանը վաշխառուից դառնում է վկա` ազատվելով քրեական պատասխանատվությունից: Նույնը կիրառվում է նաև խմբի մյուս մասնակիցների նկատմամբ` հիմնավորմամբ, թե իբր նրանք զղջացել և համագործակցել են նախաքննական մարմնի հետ: Այսինքն` 4 հոգուց բաղկացած վաշխառու խմբին մեղադրանք չի առաջադրվում: Ստեղծվում է մի իրավիճակ, երբ  առկա են տուժող, վնասի չափ, սակայն չկա մեղադրյալ: Գործը փրկելու համար որոշում է կայացվում որպես մեղադրյալ ներգրավել Օ. Խաչատրյանին: Խմբի անդամներն էլ սկսում են ցուցմունքներ տալ տան գնորդ Օֆելյա Խաչատրյանի դեմ` փորձելով հիմնավորել, թե վերջինս է վաշխառուն:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում