Մեր տեղեկություններով՝ Ավստրիայից կանչել են Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանին՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին գլխավոր տնօրենի որդուն և հորդորել առաջադրվել ՀՀԿ ռեյտինգային ցուցակով Սյունիքի մարզում։ Նրա համաձայնության դեպքում էլ, սակայն, լուրջ խոչընդոտներ կան։ Վահե Հակոբյանը հինգ տարի շարունակ մշտապես չի բնակվել Հայաստանում։
Հայտնի է, որ Վահե Հակոբյանը լուրջ տարաձայնություններ ունի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ, որին այս ընտրություններում պահանջել են ընդհանրապես չխառնվել։









































