Թուրքիայի նախագահի խորհրդական Իլնուր Չևիքը փետրվարի վերջին Մոսկվա կայցելի՝ Մերձավոր Արևելքում իրավիճակին նվիրված կոնֆերանսին մասնակցելու: Այս մասին TASS-ին հայտնել է ՌԴ-ում Թուրքիայի դեսպանատան մամլո քարտուղար Օրհան Գազիգիլը:
«Նախագահի խորհրդական Իլնուր Չևիքը Ռուսաստան կայցելի փետրվարի 21-ին ռուս-թուրքական հարաբերություններին և Մերձավոր Արևելքում իրադարձություններին նվիրված կոնֆերանսին մասնակցելու»,- ասել է նա:
Դեսպանատան ներկայացուցիչը հավելել է, որ ՌԴ ղեկավարության ներկայացուցիչների հետ Չևիքի պաշտոնական հանդիպում չի նախատեսվում:









































