«Ազատության ժողովուրդ» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, ով օգոստոսի 1-ին Գերագույն դատարանի կողմից դատապարտվել էր չորս տարվա ազատազրկման՝ ֆինանսական կեղծարարության վերաբերյալ գործով, չի բացառում Իտալիայի կառավարության մոտակա անկումը:
«Կասեն, որ իմ մեղքն է, եթե «Ազատության ժողովրդի» նախարարները մտածեն հրաժարականի մասին իրենց առաջնորդի նկատմամբ դատական հաշվեհարդարից հետո: Բայց ես հարցնում եմ ինձ՝ եթե երկու ընկերներ գտնվում են նավակում, և մեկը որոշում է մյուսին ծովը նետել, իսկ հետո նավը ջրով է լցվում, ապա ո՞վ է մեղավոր»,- հայտարարել է վարչապետը Tempi շաբաթաթերթին տված հարցազրույցում:
Բեռլուսկոնին Mediaset-ի գործով դատավճիռը բնութագրել է որպես անհիմն, անարդար և ուղղակի անհավանական:
Բեռլուսկոնիի հարցազրույցը հրապարակվել է Իտալիայի վարչապետ Էնրիկո Լետտայի և փոխնախագահ, «Ազատության ժողովրդի» քաղաքական քարտուղար Անջելինո Ալֆանոյի հանդիպման հաջորդ օրը, որի ընթացքում լուրջ տարաձայնություններ էին ի հայտ եկել կոալիցիայի գործընկերների միջև:
Տեղի լրատվամիջոցները նշում են, որ հակասությունների գլխավոր պատճառը Բեռլուսկոնիի հետագա ճակատագրի հարցն է:
«Ամեն ինչ հուշում է, որ կառավարությանը մնացել են հաշած ժամեր»,- այդ կապակցությամբ գրում է Tempi թերթը:









































