«Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտպան Նեմանյա Վիդիչը Չեմպիոնների լիգայի եզրափակիչ՝ «Բարսելոնա»-ի հետ խաղից առաջ հայտարարել է, որ իրենք ամեն կերպ կփորձեն տուրք չտալ կատալոնացիների սադրանքներին։
«Ակնհայտ է, որ «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստներն ու մենք բոլորովին այլ մոտեցում ունենք խաղին։ Մեզ հարկավոր է 90 րոպե չկորցնել ուշադրությունը. միայն այդ պարագայում կարող ենք խուսափել մրցակցի սադրանքներից։ Նրանք կարող են նաև վիճել մրցավարների հետ, սակայն այդ ամենը մեզ պետք է չհուզի։ Կարծում եմ` խաղը կդատի աշխարհի լավագույն մրցավարը, այնպես որ՝ նա էլ պետք է սադրանքի չենթարկվի»,- Վիդիչի խոսքերն է մեջբերում Goal.com-ը։









































