Արաբական պետությունների լիգայում անհանգստացած են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ մուսուլման երկրների բնակիչների համար Միացյալ Նահանգներ մուտքի այցագիրը սահմանափակելու որոշումից։
«Դոնալդ Թրամփի որոշումը հարվածում է ընտանիքների միասնությանը և ընդհանուր առմամբ ԱՄՆ ժողովուրդների և արաբական երկրների միջև կապերին»,-մեջբերում է Anadolu գործակալությունը կազմակերպության գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյթի հայտարարությունը։
Նրա կարծիքով՝ Թրամփի գործողությունները հակասում են դրական գործընթացներին, որոնք դիտարկվում են աշխարհում վերջին տասնամյակում։
Հիշեցնենք, որ Թրամփը պատրաստվում է հրամանագիր ստորագրել, ըստ որի կդադարեցվի այցագրի տրամադրումը մուսուլմանական 7 երկրների քաղաքացիներին։









































