Բրիտանական ոստիկանությունում «ծառայող» շան ձագը համացանցի հիթ է դարձել հոլովակի հրապարակումից հետո, որում նա բռնում է «հանցագործին»։
Հոլովակում երևում է՝ ինչպես է շունը հարձակվում ոստիկանի վրա, որը ստանձնել էր «կասկածյալի» դերը։ Շունը ատամներով բռնում է նրա ոտքն այնքան ժամանակ, մինչև մոտենում է մյուս ոստիկանը։
Հոլովակը սկզբում հրապարակել է ոստիկանության տեսուչ Տարի Բութը՝ Մեծ Մանչեսթրից, որն աշխատում է ծառայողական շների հետ։ «Կարծում եմ, որ նրա մոտ ամեն ինչ կստացվի։ Ոստիկանական շունը՝ մարզումների ժամանակ»,-գրել էր նա։











































