Wednesday, 01 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

«Նախարարի համար մոմ վառե՞լ ես». Բանակում պատասխանատուներն իրար գլուխ են ջարդում

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ ավարտվել է Նարեկ Հարությունյանի գործի դատավարությունը:

Ըստ մեղադրանքի՝ հետևակի մարտական մեքենայի հրամանատար, կրտսեր սերժանտ Նարեկ Հարությունյանը, ծառայության պարտականությունները թերի կատարելու համար պարբերաբար դիտողությունների ու տույժերի է արժանացել դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Անդրանիկ Ավետիսյանի կողմից ու ցանկացել է վրեժխնդիր լինել նրանից:

2013 թվականի մայիսի 10-ին, ժամը 20-ն անց 30-ի սահմաններում զինվորական աթոռակի փայտե ոտքով նա դիտավորությամբ հարվածել է ավագ լեյտենանտի գլխին՝ պատճառելով գլխի սալջարդ վերքի, գլխուղեղի թեթև աստիճանի սալջարդի, ճակատոսկրի գծային կոտրվածքի ձևով մարմնական վնասվածքներ, որոնք առաջացրել են տուժողի առողջության ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող:

Ընդհանուր իրավասության դատարանում Նարեկ Հարությունյանն իրեն մեղավոր է ճանաչել: Նա հայտնել է, որ դեպքին նախորդած 2-3 ամիսների ընթացքում դասակի հրամանատար Անդրանիկ Ավետիսյանը իրեն և գումարտակի մյուս զինծառայողներին պարբերաբար դիտողություններ է արել կարգապահական խախտումների համար և, ի տարբերություն մյուս հրամանատարների, ովքեր տույժ տալուց առաջ բացատրական աշխատանք են տանում զինվորների հետ, Ավետիսյանը ցանկացած չնչին կարգապահական խախտման համար ենթարկել է անհամաչափ տույժի:

Ըստ ամբաստանյալի՝ ստեղծված իրավիճակից ինքը ճնշվել է, պատրաստ է եղել կատարել բոլորի հրամանները, միայն ոչ՝ Ավետիսյանինը:

Թեկուզ հենց միայն աշխատանքի ժամանակ առանց թույլտվության ծիծաղելու համար, ըստ կրտսեր սերժանտի, Ավետիսյանը կարող էր տույժի ենթարկել:

Իր դժգոհության մասին Նարեկ Հարությունյանը ապրիլի 27-ին հայտնել է իր անմիջական պետին, ինչպես նաև Ավետիսյանին՝ հրաժարվելով վերջինիս հրամանատարության ներքո պահեստում աշխատանքներ կատարելուց:

Ըստ ամբաստանյալի ցուցմունքի՝ մայիսի 10-ին, երբ տոնի կապակցությամբ զորամասում քաղաքացիներ են եղել, գումարտակի այդ օրվա պատասխանատու Ավետիսյանը խաչքարի մոտ շարքում կանգնած զինվորներին, այդ թվում՝ իրեն, պարբերաբար դիտողություններ է արել շարքից ուշանալու, շարքում շարժվելու, գոտին թույլ լինելու և հակաճառելու համար:

Սերժանտներին հանել է շարքից, «ժիմ անելու» հրաման տվել, հետո տարել զորամասի հետնամաս ու հրամայել, որ չոքած հավաքեն այնտեղ եղած ծխախոտի մնացորդները՝ թույլ չտալով օգտվել աղբահանության համար օգտագործվող գործիքից:

Ինքը Ավետիսյանին հայտնել է, թե հրաժարվում է հրամանը կատարելուց և գնում է գրավոր զեկուցագիր գրելու:

Ավետիսյանը զանգահարել է գումարտակի հրամանատարին, զեկուցել, ինչի կապակցությամբ ինքը բացատրություն է տվել գումարտակի հրամանատարին:

Մի անգամ, երբ ինքը մոռացել էր պատվի առնել Ավետիսյանին, նա դիտողության ժամանակ ասել է. «Էս թուրքին նայեք, կողքովս անցնում ա, պատվի չի առնում»:

Մեկ ուրիշ անգամ ծառայակիցների ներկայությամբ Ավետիսյանն իրեն հարցրել է. «Նախարարի համար մոմ վառե՞լ ես»: Ինքը պատասխանել է, որ բոլորի համար, այդ թվում՝ կռված տղերքի ու ներկա զինվորների ու սպաների համար մոմ վառել է: Ավետիսյանն ասել է. «Նախարարի համար մի հատ էլ մոմ վառի, որ ուղերձ է հղել զինվորի վրա ձեռք չբարձրացնելու մասին, այլապես հաշմանդամ կդարձնեի»:

Ավետիսյանի դիտողություններից ու տույժերից ինքը վրդովվել է, նրան որևէ կերպ ցավ պատճառելու ցանկություն է ունեցել:

Դեպքի օրը վերադառնալով ճաշարանից՝ վաշտի պահասենյակում կոտրել է փայտե աթոռակը, դրա ոտքը վերցրել, գնացել Ավետիսյանի աշխատասենյակի մոտ, թակել դուռը: Երբ Ավետիսյանը բացել է դուռը, ինքը ասել է. «Ա՛ռ դե», և ուժեղ ցավ պատճառելու դիտավորությամբ աթոռակի ոտքով հարվածել է նրա գլխին: Ավետիսյանը վայր է ընկել: Ինքը վախեցել է ու դիմել փախուստի: Պատահական մեքենայով գնացել է Երևան՝ բարեկամի տուն:

Հարազատների միջոցով իր արարքի մասին հայտնել է ռազմական ոստիկանություն, ապա բերման ենթարկվել:

Հարությունյանը հայտնել է, թե գիտակցում է, որ Ավետիսյանի գործողությունները Կանոնագրքով սահմանված կարգով բողոքարկելու փոխարեն ընտրել է սխալ ճանապարհ:

Տուժող Անդրանիկ Ավետիսյանը դատարանում հայտնել է, թե ամբաստանյալի մոտ նկատել է անկարգապահություն, իր հրամանները քննարկելու, դրանք չկատարելու դրսևորումներ:

Ինչպես մյուս զինծառայողներին, նրան ևս դիտողություններ է արել, կիրառել համարժեք միջոցներ:

Դեպքի օրը շարքից ուշանալու, խոսելու և այլ խախտումների համար դիտողություն է արել մի քանի զինվորների, այդ թվում՝ Հարությունյանին:

Անձնակազմին հանձնարարել է տարածքների մաքրման աշխատանքներ կատարել: Երբ վերահսկել է, տեսել է, որ գումարտակի հետնամասում գտնվող տարածքը լավ մաքրված չէ:

Անձնակազմը նորից է շարել: Ամբաստանյալը մի քանի զինվորների հետ նորից խախտում է թույլ տվել: Ինքը դիտողություն է արել: Ապա խախտող սերժանտներին շարքից հանել է ու հանձնարարել «հենում պառկած դիրք» ընդունել:

Հարությունյանը խաբել է՝ հայտարարելով, թե իրեն կոչումազրկել են, այլևս կրտսեր սերժանտ չէ, ու նորից շարք է կանգնել:

Տարածքի մաքրման աշխատանքների թերությունները վերացնելու համար ինքն անձնակազմ է ընտրել, այդ թվում՝ Հարությունյանին: Վերջինս հրաժարվել է օրինական հրամանը կատարելուց: Այդ մասին ինքը հեռախոսով տեղյակ է պահել գումարտակի հրամանատարին: Վերջինս խոսել է վաշտի հրամանատարի հետ, ով զրույց է ունեցել Հարությունյանի հետ:

Համարելով, որ կոնֆլիկտային իրավիճակը սպառված է, ինքը զբաղվել է առօրյա գործերով: Երեկոյան իր աշխատասենյակ է գնացել կոնսպեկտներ գրելու:

Թխկոց է լսել, դուռը բացել է ու անակնկալ հարված ստացել գլխի շրջանում: Թուլացել ու ընկել է: Միջանցքում նկատել է սպիտակ շապիկով անձնավորության, բայց մութ է եղել, դեմքն ու ձեռքի առարկան չի նկատել:

Զինվորների օգնությամբ ոտքի է կանգնել, իրեն կարգի բերել ու բուժկետից ժամանած բժիշկների ուղեկցությամբ տեղափոխվել հոսպիտալ:

Ըստ տուժած ավագ լեյտենանտի՝ ինքը փողոցային վարվելակերպի փոխարեն առաջնորդվել է Կանոնագրքային պահանջներով, բոլորի նկատմամբ էլ եղել է խստապահանջ:

Ավետիսյանն ասել է, որ ինքը, իրոք, «Նախարարի համար մոմ վառե՞լ ես» արտահայտությունն արել է, սակայն դա ասել է բացատրական աշխատանք տանելու նպատակով ու առանց սպառնալիքի:

Իր հրամանների իրավաչափությունը որոշել է անձամբ, իսկ դրանք ոչ իրավաչափ լինելու պարագայում ամբաստանյալը և ցանկացած զինվոր կարող էին հրամանը կատարելուց հետո այն բողոքարկել, ինչը չեն արել, դրանով ապացուցելով, որ հրամանները եղել են իրավաչափ:

Վաշտի հրամանատարը և մյուս զինծառայողները Նարեկ Հարությունյանին բնութագրել են որպես լավ, բանիմաց ու ընկերասեր զինվորի, իսկ Անդրանիկ Ավետիսյանին՝ որպես խստապահանջ սպայի, ով կարող էր զինվորներին մոտ երկու ժամ շարքում զգաստ կանգնեցնել, իսկ շարժվողներին՝ զինվորներին ու սերժանտներին, ենթարկել տույժի:

Ընդհանուր իրավասության դատարանը Նարեկ Հարությունյանին վերջին հաշվով դատապարտել է 3 տարի 6 ամիս ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2013 թվականի մայիսի 11-ից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում