Դորմունդի «Բորուսիա»-ի դարպասապահ Ռոման Վայդենֆելերը Kicker հանդեսին տված հարցազրույցում գովեստի խոսքեր է հղել Հայստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին:
«Մխիթարյանը հիանալի խաղացող է, ով կարողանում է նորանոր ճանապարհներ գտնել դեպի մրցակցի դարպասը: Նա հիանալի խաղային տեխնիկա ունի և կարողանում է տեսնել խաղադաշտը: Մխիթարյանն իրեն կարողանում է դրսևորել նաև անհատական պայքարում: Նա մեծ ուրախություն կպարգևի թիմին:
Մխիթարյանի, Օբամեյանգի և Սոկրատեսի տրասֆերները ձեռք բերելուց հետո չենք պատրաստվում պաշտոնական պատերազմ հայտարարել «Բավարիա»-ին, սակայն մեր մրցակիցն արդեն չի կարողանա 25 միավորի առավելություն ունենալ»,- նշել է դարպասապահը:







































