Դարպասապահ Սերխիո Ռոմերոն և պաշտպան Բորխա Լոպեսը կշարունակեն իրենց մարզական կարիերան ֆրանսիական «Մոնակո»-ում: Այդ մասին տեղեկացնում է «Կայսերական ակումբ»-ի պաշտոնական կայքը:
Ըստ տեղեկատվության՝ Ռոմերոն, ում տրանսֆերային իրավունքը պատկանում է «Սամպդորիա»-ին, վարձավճարով հանդես կգա ֆրանսիական թիմում մեկ մրցաշրջանի ընթացքում:
Ինչ վերաբերում է Լոպեսին, ապա վերջինս 4 տարվա պայմանագիր է կնքել «Մոնակո»-ի հետ: Իսպանիայի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմել է 2.2 մլն եվրո:







































