Իսպանացի կին զբոսաշրջիկը Դուբայի դատարանի կողմից դատապարտվել է ցմահ ազատազրկման հաշիշի վաճառքի համար, հայտնում է ria.ru-ն:
Կինը ձերբակալվել է 2015-ի հունիսին Դուբայի առևտրի կենտրոններից մեկում, այն բանից հետո, երբ ավելի վաղ հաշիշի օգտագործման համար ձերբակալված Շվեդիայի քաղաքացին հայտնել է ոստիկանությանը, որ նրանից է ստացեկ թմրանյութը: Շվեդիայի քաղաքացին իր հերթին 4 տարվա ազատազրկման էր դատապարտվել, ինչին պիտի հետևեր արտաքսումը:
Ձերբակալման պահին կնոջ մոտ ևս թմրանյութ է հայտնաբերվել, որը նա մտադիր է եղել վաճառել:








































