«Սբերբանկ ԿԻԲ» վարկային կազմակերպության նախկին համաղեկավար Ռուբեն Վարդանյանը կզբաղեցնի դրա նախագահ Հերման Գրեֆի խորհրդականի պաշտոնը, իսկ կառավարման նախագահի տեղակալ Անդրեյ Դոնսկիխը նշանակվել է «Սբերբանկ ԿԻԲ»-ի ներդրումային ստորաբաժանման ղեկավար, հաղորդում է Lenta.ru-ն:
Դոնսկիխի տեղակալ կդառնա Ալեքսանդր Բազարովը: Բանկի ավագ փոխնախագահի պաշտոնը կստանձնի Սվետլանա Սագայդակը:
Հերման Գրեֆի խոսքերով՝ վարկային կազմակերպությունն անցնում է յուրաքանչյուր հաճախորդի հետ «կոմպլեքս» աշխատանքի, ինչով էլ պայմանավորված են փոփոխությունները։









































