Աշխարհի երրորդ ռակետ ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան չի մասնակցի ԱՄՆ-ի Բաց առաջնությանը` ուսի վնասվածքի պատճառով: Այդ մասին հայտնել է մրցաշարի պաշտոնական կայքը:
«Մարիա Շարապովան պաշտոնապես դուրս է եկել 2013 թվականի ԱՄՆ-ի Բաց առաջնության մասնակիցների կազմից` աջ ուսի վնասվածքի պատճառով: Մենք նրան առողջություն և շուտափույթ ապաքինում ենք մաղթում»,- նշվում է հաղորդագրությունում:
Հիշեցնենք` 2006 թվականին Շարապովան դարձել է US Open-ի հաղթող:








































